
Ժնևը համարվում է աշխարհի ամենափոքր մետրոպոլը, այս հրապուրիչ քաղաքում են գտնվում բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, մշակութային կարևոր օջախներ: Ժնևը նաև կարևոր ֆինանսական կենտրոն է, ինչպես նաև զվարճանալու և լիցքաթափվելու մի վայր: Քաղաքն առաջարկում է նաև գնումներ կատարելու բազում հնարավորություններ՝ գեղեցիկ և հանգիստ մթնոլորտում: Բարձր մակարդակի միջազգային հանդիպումները, բազմաթիվ կոնգրեսսներն ու ցուցահանդեսները դարձնում են Ժնևը Շվեյցարիայի այցելուներով ամենահարուստ քաղաքը: Եկեք համոզվեք.
- Ռուսսոյի կղզին
- Ղոնի փողոցը
- Ռեֆորմացիայի հուշարձանը
- Սբ. Պետրոսի եկեղեցին
- Բուղ դը Ֆուղի հրապարակը
- Քաղաքապետարանը
- Տավելի տունը
- Միացյալ ազգերի պալատը
- Կարմիր խաչի թանգարանը
- Անգլիական պարտեզն ու ծաղկե ժամացույցը
- Ժնևի շատրվանը (Ժե դո)