
«Օլիմպիադայի մայրաքաղաքը» գտնվում է Լեման լճի հյուսիսային ափին: Լոզանի հին քաղաքը հրապուրում է իր գոթական մայր տաճարով, զբոսանքի գեղեցիկ վայրերով, Ուշի թաղամասի լճափամերձ պուրակներով: Լոզանում է գտնվում Օլիմպիադայի կոմիտեն, Շվեյցարիայի գերագույն դատարանը և բազմաթիվ բարձրագույն դպրոցներ՝ օժտված միջազգային հեղինակությամբ: Լոզանը մի հյուրնկալ քաղաք է, որտեղ ամեն ոք իրեն զգում է ինչպես տանը: Տեսարժան վայրերն են:
- Օլիմպիադայի թանգարանը
- Մայր տաճարը
- Սբ. Ֆրանսուայի եկեղեցի
- Բոլիոյի պարատը
- Ղյումինի պալատը
- Ուշիի ամրոցը
- Արվեստի թանգարանը