| |
Շվեյցարիայում բնակվող և աշխատող բոլոր օտարերկրացիներին և իրավաբանական անձանց օրենքը պարտադրում է ունենալ ապահովագրություն: Որպես կանոն այն ձևակերպվում է ժամանումից 3 ամիս հետո և երկրում ընկերության գործունեության սկզբից: Այստեղ գործում են հարյուրավոր շվեյցարական, ինչպես նաև այլ հանրահայտ ապահովագրական ընկերություններ:
Այսօր օտարերկրացի ներդրողները գիտակցում են ներդրման համար ազգային շուկայի սահմաններից դուրս գալու անհրաժեշտությունը և ավելի ակտիվ են գործում իրենց շահերի դիվերսիֆիկացիայի համար, ինչպես աշխարհագրորեն, այնպես էլ արժույթի տեսանկյունից, որպեսզի նվազագույնի հասցնեն վտանգը և զարգացնեն բիզնեսը:
Այս առումով Շվեյցարիան առաջարկում է հարմար պայմաններ Ձեր ընկերությանը սպառնացող ցանկացած վտանգ կանխելու և այն ապահովագրելու համար, ինչը հնարավոր է նաև Ձեր ընտանիքի անդամների համար:
Չնայած Շվեյցարիան բավական փոքր երկիր է` շվեյցարական ֆինանսական հաստատությունները և ապահովագրական ընկերությունները վերահսկում են 500 մլրդ CHF-ից ավելի ունեցվածք:
Ֆիզիկական անձանց համար նախատեսվում է բժշկական ապահովագրություն դժբախտ պատահարների, ծերության, հաշմանդամության, կերակրողի կորստի դեպքում:
Իրավաբանական անձանց համար. Դուք կարող եք ապահովագրել Ձեր ողջ բիզնեսը բոլոր հնարավոր վտանգներից (ընկերության գույքը, ապրանքները, տրանսպորտը, ֆինանսական և այլ վտանգներ:
Ձեր ընկերության և ընտանիքի համար ապահովագրության ընտրության ընթացքում խորհուրդ ենք տալիս խորհրդակցել մեր մասնագետների հետ բոլոր անհրաժեշտ մանրամասնությունները պարզաբանելու համար` հաշվի առնելով տեղի Oրենսդրությունը:
Մեր ընկերությունը ծառայություն է առաջարկում ապահովագրության հետևյալ բնագավառներում.
-ապահովագրական հարցերով բարձր որակավորում ունեցող մասնագետների խարհրդատվություն,
-ապահովագրության բովանդակության և պրոֆիլի ուսւոմնասիրում
-ապահովագրության պայմանագրերի ձևակերպում:
Մենք սիրով կօգնենք Ձեզ գտնել ամենահուսալի ապահովագրական ընկերությունը Ձեր բիզնեսի և ընտանիքի անդամների համար: |
|