rus | arm 

Մեր տեղական ժամանակը
Շվեյցարիա
 
Zurich19°C
Basel-City20°C
Berne20°C
Geneva19°C
Zermatt11°C

Web Cameras
354.00 AMD = 1 CHF
1.77 LAR = 1 CHF
44.87 MON = 1 CHF
144.11 TEN = 1 CHF
28.90 RUR = 1 CHF
7.68 GRI = 1 CHF
1543.00 SOM = 1 CHF
0.73 EUR = 1 CHF

Swiss Travel System

     
 
Աշխարհի ոչ մի երկրում գոյություն չունի այնպիսի բազմազան և հարմարավետ հանրային փոխադրամիջոց, ինչպես Շվեյցարիայում: Գերժամանակակից ինֆրակառուցվածքը, ճշգրտությունը և բանիմաց անձնակազմը բավարարում են անգամ ամենապահանջկոտ զբոսաշրջիկների սպասելիքները:

Շվեյցարիան տարբեր ճանապարհորդական միջոցներով բացահայտել ցանկացողների համար շվեյցարական տրանսպորտային համակարգն առաջարկում է գնացքի, ավտոբուսի, տրոլեյբուսի, տրամվայի, ճոպանուղու, նավի ուղետոմսերի հետաքրքիր փաթեթներ:
 
     


Տոմսեր

     
 
Սուիսս փասսը (Swiss Pass) հնարավորություն է տալիս, 4, 8, 15 22 օրերի կամ մեկ ամսվա ընթացքում ճանապարհորդել Շվեյցարիայի տարբեր տրանսպորտային միջոցներով: Դուք միաժամանակ հնարավորություն եք ստանում երթևեկելու 50% զեղչով բազմապիսի լեռնագնացքներով, ինչպես նաև ազատ մուտք եք ստանում երկրի բազմաթիվ թանգարաններում:

Սուիսս ֆլեքսի փասսը (Swiss Flexi Pass) տարբերվում է Սուիսս փասսից նրանով, որ Դուք կարող են ընտրել Ձեր երթևեկության օրերը մեկ ամսվա մեջ, այսինքն պարտադիր չէ, որ այս օրերը հետևեն մեկը մյուսին: Այս ձևով կարող եք ավելի ազատ լինել՝ Ձեր հանգիստը կազմակերպելու առումով:

Սուիսս յութ փասսը (Swiss Youth Pass) հնարավորություն է տալիս մինչև 26 տարեկան ուղևորներին երթևեկել 25% զեղչով և օգտվել շվեյցարական տրանսպորտային ծառայություններից ինչպես Սուիսս փասսի դեպքում:

Սուիսս տրանսֆեր տիքեթի (Swiss Transfer Ticket) օգնությամբ կարող եք երթևեկել օդանավակայանից Ձեր նպատակակետը և այնուհետև վերադառնալ օդանավակայան: Այս տոմսը ուժի մեջ է 1 ամիս, իսկ վերոհիշյալ երկու ուղևորությունները պետք է կատարվեն յուրաքանչուրը մեկ օրվա ընթացքում և հնարավորինս ուղիղ ճանապարհով:

Սուիսս քարդը (Swiss Card) տարբերվում է Սուիսս տրանսֆեր տիքեթից նրանով, որ Դուք հնարավորություն եք ստանում, բացի այդ երկու ուղևորություններից, Շվեյցարիայում գտնվելու ընթացքում, երթևեկել գնացքով, նավով ավտոբուսով և բազմաթիվ լեռնագնացքներով 50% զեղչով:

Ֆամիլի քարդը (Family Card) հնարավորություն է ընձեռում երեխաներին (16 տարեկանից ցածր) իրենց ծնողների ուղեկցությամբ անվճար երթևեկելու:

Սուիս հաֆ ֆեը քարդը (Swiss Half Fare Card) հրաշալի հնարավորություն է՝ մեկ ամսվա ընթացքում շվեյցարական ավտոբուսներից, գնացքներից, նավերից և բազմաթիվ լեռնային գնացքներից 50% զեղչով օգտվելու համար:

Շվեյցարական տրանսպորտային համակարգի այս առաջարկները միայն օտարերկրա տուրիստների համար են: Տոմսերը լուսանկարի կարիք չունեն. բավական է տոմսերի ստուգման ժամանակ ցույց տալ անձը հաստատող որևէ փաստաթուղթ:
 
     




 
All Rights Reserved | Copyright © 2006 - 2010 | www.aratours.ch Designed & Developed by WebCenter