rus | arm | eng 

Մեր տեղական ժամանակը
Շվեյցարիա
 
Zurich13°C
Basel-City13°C
Berne13°C
Geneva14°C
Zermatt7°C

Web Cameras
0.82 EUR = 1 CHF
410.00 AMD = 1 CHF
1.90 LAR = 1 CHF
46.00 MON = 1 CHF
158.00 KZT = 1 CHF
31.40 RUB = 1 CHF
8.64 UAH = 1 CHF
1829.28 UZS = 1 CHF

Վիլաղ

     
 
Վիլաղը իր տեխնիկական և բնակլիմայական չափանիշներով Շվեյցարիայի լեռնադահուկային հիասքանչ հանգստավայրերից մեկն է: Այն ունի հարմար աշխարհագրական դիրք. Վիլաղը գտնվում է Ժնևի օդանավակայանից ընդամենը 1.5 ժամ հեռավորության վրա: Նրա հարևանությամբ են գտնվում այնպիսի հայտնի զբոսաշրջային հանգստյան գոտիներ և առևտրային շրջաններ, ինչպիսիք են Մոնթղոն, Վեվեյը և Լոզանը:

Հանգստավայրը գտնվում է ծովի մակարդակից 1300 մ բարձրության վրա: Այն դահուկի և սնոուբորդի սիրահարների համար հիասքանչ ձյունածածկույթով և արևակող մի լեռնալանջ է: Այստեղից գեղեցիկ տեսարան է բացվում ալպյան լեռների վրա: Գրեթե 250 կմ երկարությամբ ձգվող լեռնադահուկային մայրուղին հանգստի հիանալի հնարավորություն է ընձեռում ինչպես միջին մակարդակի դահուկորդներին, այնպես էլ երեխաներին և սնոուբորդի ու դահուկի սկսնակ սիրահարներին: Ձեր հաճելի հանգիստը ապահովելու համար մենք երաշխավորում ենք այս ոլորտում մեծ փորձ ունեցող մասնագետների կողմից որակյալ սպասարկում:

Վիլաղը մեծ հեղինակություն է վայելում նաև էքստրեմալ սպորտի սիրահարների մոտ: Այստեղ հարմարավետ է նաև ընտանեկան հանգիստ նախընտրողների համար: Ձեզ կներկայացվեն երեխաների, պատանիների, ինչպես նաև մեծահասակների համար նախատեսված բազմաբնույթ ծրագրեր:

Այս հիասքանչ հանգստավայրում մեծ ուշադրություն է դարձվում նաև հատուկ կրթական ծրագրերին բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են բարձրացնել իրենց գիտելիքների մակարդակը և ավելի հմտանան: Որոշ ուսումնական հաստատություններ հյուրերին առաջարկում են օտար լեզուների դասընթացներ, ինչպես նաև սպորտային և ընդհանուր կրթական հատուկ ծրագրեր:

Ձմեռային սեզոն. դեկտեմբեր-մարտ
Բարձրություն. 1300-3000 մ ծովի մակերևույթից
Դահուկային զառիվայր. 225 կմ
Ձմեռային մրցուղի.
50 կմ
Սահնակ. 2 կմ

Մոտակա հանքային բաղնիքները: Լավեյ լե Բան - Մանրամասն >>>

Այլ ծառայություններ.
- VIP լեռնադահուկի մասնագետ Մանրամասն >>>
- Հելիսկիինգ Մանրամասն >>>
- Մանկական լեռնադահուկային այգի (4 տարեկանից բարձր երեխաների համար)

Ակտիվ հանգստի այլ տարբերակներ. կեռլինգ, չմշկասահք, լողավազան, սկվոշ, բոուլինգ, սպորտային կենտրոն, շոգեբաղնիք

Մոտակա միջազգային օդակայանը. Ժնև - Մանրամասն >>>
 
     


 
All Rights Reserved | Copyright © 2006 - 2012 | www.aratours.travel

   
Designed & Developed by WebCenter