| |
 Ինքնաթիռով զբոսանք Շվեյցարիայի երկնքում
Առաջարկում ենք Ձեզ 3 տեղանոց կոմպակտ ինքնաթիռի պատուհանից հիանալ Շվեյցարիայի գեղեցկությամբ: Ձեզ է առաջարկվում մի թռիչք, որը կպարգևի լճերի, քաղաքների, ամրոցների և ալպիական լեռնաշխարհի գեղեցկությամբ համեմված հաճելի զգացումներ: Բացահայտե՛ք հեքիաթային Շվեյցարիան երկնքից:
Թռիչքի արժեքը 3 անձի համար. CHF 300.- (տևողությունը 30 րոպե), CHF 550.- (տևողությունը 60 րոպե) և CHF 810.- (տևողությունը 90 րոպե): Դուք կարող եք նաև ինքներդ մշակել Ձեր երթուղին և վճարել ըստ ծախսված ժամանակի:
Նշված երթուղիներն ինքնաթիռով կարելի է իրականացնել 4-5 հոգով, արժեքը կբարձրանա 4-5 անգամ, կճշգրտվի ըստ առաջարկի:
Թռիչքները կիրականանան Գղույեղին հարակից օդակայանից և լավ եղանակի դեպքում: Այստեղ մենք հարմարավետ ձևով Ձեզ տեղ կհասցնենք, կուղեկցենք Գղույեղի հայտնի ամրոց և կծանոթացնենք Գղույեղ պանրի պատրաստման գաղտնիքին (փոխադրամիջոցի և գիդ-ուղեկցողի համար վճարվում է առանձին – CHF 675.- / € 450.- օրվա համար):
Այս թռիչքը հարմար է իրականացնել, եթե Դուք կանգ եք առել Բեռնում, Ֆրիբուրգում, Մոնտղյոյում կամ Լոզանում: Այլ մեկնարկի կետերի դեպքում դիմե՛ք մեզ. սիրով պատրաստ ենք գտնելու Ձեզ համար ամենահարմար տարբերակը: |
|