
Շվեյցարիան ունի հումանիտար հին ավանդույթներ:
Որպես չեզոք երկիր, սկսած 1515 թ.-ից երկիրը հանգրվան է ծառայել պատերազմից ու ռազմական հակամարտություններից տուժված փախստականների համար:
Արդեն 1864 թ.-ին շվեյցարացի գրող և բանկիր Անրի Դյունանը Ժնևում ստեղծել է Կարմիր Խաչի կազմակերպությունը: Նրա խորհրդանշանը կազմում է շվեյցարական դրոշի պատկերը՝ գույների տեղափոխությամբ՝ սպիտակ ֆոնի վրա կարմիր խաչը (Շվեյցարիայի դրոշը՝ կարմիր ֆոնի վրա սպիտակ խաչը):
Որպես չեզոք կողմ` Կարմիր Խաչի նպատակն էր պատերազմից և հակամարտություններից տուժածների անվտանգության պաշտպանումը, ինչպես նաև նրանց սննդով ու դեղորայքով ապահովումը:
Առ այսօր Կարմիր Խաչը պահպանում է իր հաշտարար դերը հակամարտող կողմերի միջև, կազմակերպում վիրավորների, պատերազմական ու քաղաքական դատապարտյալների այցելությունն ու օգնության մատակարարումը, օգնում խաղաղ բնակչությանը:
Շվեյցարիային է պատկանում նաև 1949 թ.-ին Միացյալ Ազգերի կողմից ընդունված Ժնևի կոնվենցիան, որի հիմնական նպատակն է պատերազմական պայմաններում խաղաղ բնակիչների պաշտպանումը: