
1848 թվականի սահմանադրության ընդունումից հետո Շվեյցարիան դարձավ կոնֆեդերացիա` իր ֆեդերատիվ կառուցվածքով, որը բաժանվում է երեք քաղաքական աստիճանների՝ կոնֆեդերացիա, կանտոն (26) և համայնք (մոտ 3'000):
Կանտոններն (մարզերը) ունեն իրենց սահմանադրությունը, իրենց կառավարությունն ու ազգային ժողովը, իրենց դատական իշխանությունը: Ամեն կանտոն իրեն է վերապահում նաև ոստիկանության և կրթության բնագավառները:
Կոնֆեդերացիան իրավասու է արտաքին քաղաքականության, երկրի պաշտպանության, սոցիալական ապահովության, մաքսատան ու փոստային ծառայության բնագավառներում: Շվեյցարական կառավարությունը բաղկացած է 7 հավասարազոր նախարարներից, որոնք ընտրվում են միացյալ ազգային ժողովի կողմից:
Երկրի պրեզիդենտ է դառնում կառավարության 7 նախարարներից մեկը, որն ընտրվում է 1 տարի ժամանակով: Այս վերջինն ունի այնուամենայնիվ այնքան իշխանություն, որքան մյուս 6 նախարարները: Ուղիղ դեմոկրատիան թույլ է տալիս Շվեյցարիայի քաղաքացիներին ոչ միայն սահմանադրության փոփոխության հնարավորություն, այլ նաև Ազգային ժողովի կողմից ընտրված որևէ օրենքի մերժում: Նախաձեռնության իրավունքի համաձայն երկրի քաղաքացիները կարող են առաջարկել իրենց օրենքի նախագիծը:
Այս՝ ամբողջ աշխարհում յուրահատուկ ընտրական կառուցվածքը, որն ընձեռում է ուղիղ դեմոկրատիայի հնարավորություն, առաջ է բերում շվեյցարացիների գոհունակությունը և նպաստում երկրի կայունությանը:
Շվեյցարիան անդամ է ՄԱԿ-ին, Եվրոպական խորհրդին, ԱՄԿ-ին, բայց դեռևս ոչ Եվրոպական Միությանը: