
Երկրի չորս ազգային լեզուներն իրենց ազդեցությունն են թողել Շվեյցարիայի մշակութային ժառանգության վրա, հիմնականում գրականության, երաժշտության, ճարտարապետության ու ավանդույթների բնագավառում:
Հարակից երկրները մշակութային առումով ևս ունեցել են իրենց ազդեցությունը , սակայն դարերի ընթացքում երկրում զարգացում է ստացել մի յուրահատուկ մշակույթ: Սրան գումարած այն հանգամանքը, որ Շվեյցարիայի կանտոնները (մարզերը) և նույնիսկ համայնքներն ունեն իրենց մշակութային ինքնուրույնությունը:
Երկրի մշակութային հարստությունը հնարավորություն է տրված բացահայտելու ավելի քան 600 թանգարաններում, որոնցից ամենահայտնիներից են շվեյցարական Ազգային թանգարանը Ցյուրիխում, Արվեստի թանգարանը Բազելում,ինչպես նաև Լյուցերնի տրանսպորտի տունը, Լա Շո Դը Ֆոյի ժամացույցի միջազգային թանգարանը, Լոզանի Օլիմպիական կամ Ժնևի Կարմիր խաչի թանգարանը:
«Պրո Հելվեցիա» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Շվեյցարիայի մշակութային հարստությունը պահպանելու, ինչպես նաև այն արտասահմանում հանրահայտ դարձնելու նպատակով: