
Շվեյցարիայի ճարտարապետությունը ամենից առաջ հայտնի է միջնադարյան շինություններով, հիմնականում սքանչելի մենաստաններով: Վալեի կանտոնում գտնվող Ստ. Մորիսի մենաստանը համարվում է Շվեյցարիայում ամենահինը:
Ստ. Գալլենի վանական եկեղեցին, որը պահպանվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից որպես աշխարհի մշակութային հարստություն, իր ներքին ճարտարապետության շնորհիվ համարվում է IX դարի մի ինքնատիպ ժառանգություն:
Շաֆհաուզենի Մայր տաճարը (XII դար) հռոմեական եկեղեցու հիանալի օրինակ է: Որպես գոթական ճարտարապետության ներկայացուցիչ, Լոզանի Նոտղը Դամ Մայր տաճարն իր ոճով ոգեշնչվել է հյուսիս-ֆրանսիական օրինակներից:
Արտասովոր ճարտարապետական կատարելության են հասել Աինզիդլնի վանական եկեղեցին ու Ստ. Գալլենի Մայր տաճարը:
Շվեյցարական ճարտարապետության մեջ գյուղական խրճիթները և առանձնատները նույնպես ունեն իրենց կարևոր տեղը: Այս գեղեցիկ, երբեմն գույնզգույն ու նախշապատ շինությունները կառուցված են հիմնականում փայտից, ինչպես նաև քարից:
Շվեյցարացին շատ ճարտարապետներ, ինչպես Մարիո Բոտտան կամ Հերցոգ դը Մողոն, ունեն աշխարհահռչակ ճանաչում: