
Շվեյցարիայի աշխարհագրական բազմատիպությունը բարենպաստ պայմաններ է ստեղծել հարուստ բուսական աշխարհ ունենալու համար: Սկսած հարավային Տիչինո կանտոնի սուբտրոպիկական գոտիներից մինչև Ալպյան ու Ժյուղայի լեռնաշղթաները, այստեղ կարելի է հադիպել Եվրոպայի բուսական աշխարհի բոլոր ներկայացուցիչներին:
Ալպյան շրջանի բուսական աշխարհը պարգևում է հազվագյուտ գույների տեղատարափ: Բույսերն այստեղ աճում են հաճախ կլիմայական շատ դժվար պայմաններում. ցերեկվա և գիշերվա օդի ջերմաստիճանը կարող է տատանվել մինչև 40°!
Այստեղ կարող ենք հանդիպել բուսականության եզակի տեսակների, ինչպես մրտավարդենին (rhododendron), տրոլիուսը (trollius), սոլդանելը (soldanelle), էդելվեյսը (edelweiss), գնարբուկը (primrose) և այլն: Շվեյցարիայում ավելի քան 3'000 բույսերից 160-ը պահպանվում են օրենքով:
Շվեյցարիայի տարածքում գոյություն ունեն կենդանիների ավելի քան 40'000 տեսակ (որոնցից 30'000ը միջատներ): Այստեղ նույնպես շատերը պահպանվում են օրենքով, ինչպես օրինակ ոզնին, լուսանը, այծեղջույրը և այլն:
Ավելի քան 100 տարվա անհետացումից հետո արջը իտալական սահմանամերձ գոտիներից վերադարձել է Գրաուբյունդնի շրջան:
Հենց այստեղ է գտնվում Շվեյցարիայի ամենամեծ Ազգային արգելանոցը: