rus | arm | eng 

Մեր տեղական ժամանակը
Շվեյցարիա
 
Zurich-10°C
Basel-City-9°C
Berne-10°C
Geneva-7°C
Zermatt-11°C

Web Cameras
0.82 EUR = 1 CHF
410.00 AMD = 1 CHF
1.90 LAR = 1 CHF
46.00 MON = 1 CHF
158.00 KZT = 1 CHF
31.40 RUB = 1 CHF
8.64 UAH = 1 CHF
1829.28 UZS = 1 CHF

Շվեյցարիայի քաղաքները

     
 
Շվեյցարիայի քաղաքներում ապրում են երկրի բնակչության ավելի քան 60 տոկոսը (միջինը 450 մարդ 1 կմ-ի վրա): Ժնևից մինչև Կոնստանցի լիճը անբնակելի տարածք գրեթե գոյություն չունի: Մեծ ու փոքր գյուղերն ու գյուղաքաղաքներն արդեն մոտակա խոշոր քաղաքների արվարձաններն են համարվում:

Շվեյցարիայի ամենամեծ քաղաքը Ցյուրիխն է (350 հազ. բնակիչ), որն իր արվարձաններով միասին ունի ավելի քան մեկ միլիոն բնակչություն: Ժնևն իր 180 հազ. և Բազելն իր 165 հազ. բնակչությամբ կազմում են Շվեյցարիայի երկրորդ և երրորդ խոշոր քաղաքները: Մյուս խոշոր քաղաքներն են քաղաքամայր Բեռնը (125 հազ. բնակիչ) և Լոզանը (120 հազ. բնակիչ):

Շվեցարական քաղաքներն ունեն հարյուրամյակների պատմություն. նրանք իրենց հին քաղաքներով և միջնաբերդերով կազմում են երկրի պատմական և մշակութային ժառանգությունը: Այստեղ գլուխգործոց է համարվում Բեռնի հին քաղաքը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունվել է որպես աշխարհի մշակութային ժառանգություն:
 
     


 
All Rights Reserved | Copyright © 2006 - 2011 | www.aratours.ch

   
Designed & Developed by WebCenter