rus | arm | eng 

Մեր տեղական ժամանակը
Շվեյցարիա
 
Zurich-10°C
Basel-City-9°C
Berne-10°C
Geneva-7°C
Zermatt-11°C

Web Cameras
0.82 EUR = 1 CHF
410.00 AMD = 1 CHF
1.90 LAR = 1 CHF
46.00 MON = 1 CHF
158.00 KZT = 1 CHF
31.40 RUB = 1 CHF
8.64 UAH = 1 CHF
1829.28 UZS = 1 CHF

Լեզուները

     
 
Շվեյցարիայի ազգային լեզուների քանակը նույնպես պատկանում է երկրում գոյություն ունեցող բազմազանությանը: Երկրի պաշտոնական լեզուներն են գերմաներենը, ֆրանսերենը, իտալերենն ու ռետոռոմաներենը:

Այնուհանդերձ սա դեռ չի նշանակում, որ բոլոր շվեյցարացիները խոսում են այս չորս լեզուներով:

Երկրի 18 կանտոններում խոսում են բազմաթիվ շվեյցարագերմանական բարբառներից մեկով (Բեռնի գերմաներեն, Լյուցերնի գերմաներեն և այլն),որոնք նույնիսկ նույն կանտոնի տարբեր շրջաններում տարբեր հնչյունաբանություն ունեն: Արևմտյան 4 կանտոններում (Ժնև, Վո, Նոշատել, Ժյուղա) խոսում են ֆրանսերեն, այնինչ Ֆրիբուրգի և Վալեի կանտոնները երկլեզու են (ֆրանսերեն ու գերմաներեն):

Հարավային Տիչինո կանտոնում բնակիչները խոսում են իտալերեն, իսկ արևելյան Գրիշունի կանտոնում՝ ռետոռոմաներեն: Շվեյցարիայում երկրի բնակիչներից շատերը , իրենց մայրենի լեզվից բացի, տիրապետում են երկրի`որևէ երկրորդ լեզվի և անգլերենին:

Բացի երկրի 4 պաշտոնական լեզուներից, Շվեյցարիայում կան նաև այլ լեզուներ, որոնցով խոսում են երկրում ապրող օտարերկրացիները, և որը նպաստում է երկրի բազմամշակութային ու ներդաշնակ մթնոլորտին:

Չնայած լեզվի, տեղանքի, կրոնի և կենցաղի բազմազանությանը` Շվեյցարիան ցուցաբերում է մի արտակարգ համերաշխություն ու միասնություն:
 
     


 
All Rights Reserved | Copyright © 2006 - 2011 | www.aratours.ch

   
Designed & Developed by WebCenter