1. Պայմանագրի առարկան
1.1. «Պատվիրատուն» ուղարկում է, իսկ «Կատարողը» ընդունում է զբոսաշրջիկներին` Շվեյցարիայում տուրիստական սպասարկման նպատակով: «Կատարողը» «Պատվիրատուին» վաճառում է տուրիստական ծառայություններ` ըստ կողմերի միջև համաձայնեցված գների և ժամկետների, իսկ պայմանագրի առարկա հանդիսացող անվանացանկը կամ ապրանքի կամ ծառայության այլ բնութագրեր, սահմանվում են պայմանագրի Հավելվածներում:
1.2. Բոլոր համաձայնությունները, որոնք բխում են տվյալ պայմանագրի տեքստից, պետք է ձևակերպված լինեն գրավոր ձևով:
1.3.Կողմերից յուրաքանչյուրը սույն պայմանգրով երաշխավորում է , որ պայմանագրի կնքման պահին և նրա գործելու ողջ ժամանակահատվածում, տիրապետում է տուրիստական գործունեություն իրականացնելու համար բոլոր անհրաժեշտ թույլատրական փաստաթղթերին:
2. Կողմերի պարտականությունները
2.1. «Պատվիրատուն» իրավունք ունի
2.1.1. Ստանալ հավաստի տեղեկատվություն առաջարկվող ծառայությունների և ուսման, հանգստի և բուժման, բնակվելու և սննդի պայմանների մասին նրանց համար, ովքեր գտնվում են ուսման, հանգստի, բուժման կամ կազդուրման մեջ:
2.2. «Պատվիրատուն» պարտավոր է.
2.1.1. Պատրաստել և «Կատարողի» հասցեով ուղարկել ճանապարհորդությունների մանրամասն հայտերը (խմբային կամ անհատական), ինչպես նաև ծառայությունների այլ ձևերը:
2.2.2. Ըստ սահմանված ձևի «Կատարողին» ժամանակին և ճշգրիտ տեղեկացնել խմբային կամ անհատական ուղևորությունների տվյալների մասին
2.2.3. Կնքված պայմանագրի պայմաններին համաձայն վճարումը կատարել ժամանակին:
2.2.4. Պահպանել տվյալ պայմանագրի բոլոր պայմանները:
2.2.5. Պահպանել ուղևորության և մեկնման գրաֆիկները, ժամկետները և կարգը:
2.2.6. Կնքված պայմանագրի պայմաններին համաձայն պատասխանատվություն կրել ուղևորությունների ոչ ժամանակին վճարման համար:
2.2.7. Խմբի` հանգստի կամ առողջարանային բուժման ուղևորության անհնարինության դեպքում «Կատարողին» ծանուցել գրավոր ձևով, ոչ ուշ քան 30 օրացուցային օրվա ընթացքում:
2.2.8. Բուժման չուղարկել այն հիվանդներին, ովքեր հատուկ բժշկական խնամքի կարիք ունեն: Երեխաներն ընդունվում են ուղեգրի, առողջարանային քարտի, ինչպես նաև պատվաստումների մասին տեղեկանքի առկայության դեպքում:
2.3 «Կատարողն» իրավունք ունի զբոսաշրջիկներին կանխիկ վճարով առաջարկել հետևյալ լրացուցիչ ծառայությունները.
2.3.1. Լրացուցիչ զբոսաշրջային սպասարկում
2.3.2. լրացուցիչ տրանսպորտային ծառայություններ
2.4. «Կատարողը» պարտավոր է.
2.4.1. Ապահովել անձանց որակյալ սպասարկում` նշված տուրիստական ուղևորության կամ այլ տեսակի ծառայության մասին գրավոր կամ բանավոր պայմանագրի պայմաններին համաձայն:
2.4.2. Ամրագրման հաստատման համար «Պատվիրատուին» ուղարկել տուրիստական ծառայությունների ցանկը և գինը` համաձայն ուղարկված հայտի:
2.4.3. «Կատարողը» «Պատվիրատուին» հեռախոսով 24 ժամվա ընթացքում հաջորդ գրավոր հավաստումով տեղեկացնում է նախապես պայմանավորված զբոսաշրջային ծառայությունների հնարավոր փոփոխությունների մասին:
2.4.4. Նախապես պայամանավորված զբոսաշրջային ծառայություններում փոփոխությունների դեպքում ոչ աշխատանքային օրերին կամ երբ այդպիսի ծառայությունները այս կամ այն պատճառով չեն կատարվել և եթե հնարավորություն չկա «Պատվիրատուին» տեղեկացնել հաստատված ձևով, «Կատարողին» իրավունք է տրվում գործել այնպես, որը տվյալ իրավիճակում կլինի ամենաընդունելին` հօգուտ զբոսաշրջիկների և նրանց պահանջները բավարարելու համար:
2.4.5. Նախապես պատվիրված հյուրանոցի ապահովման /ռեզերվացիայի հետ կապված խնդիրների ծագման դեպքում «Կատարողը» պարտավոր է զբոսաշրջիկներին տրամադրել նմանատիպ կամ ավելի բարձրակարգ հյուրանոց:
2.4.6. Զբոսաշրջային – Էքսկուրսիոն ծառայությունների այլ պայմանների փոփոխության դեպքում «Կատարողը» պարտավոր է զբոսաշրջիկներին տրամադրել նմանատիպ ծառայություններ կամ հետ վերադարձնել չմատուցված ծառայությունների գումարը:
2.4.7. Պահպանել տվյալ պայմանագրի բոլոր պայմանները.
2.4.8. Պահպանել ուղևորության և մեկնման գրաֆիկները, ժամկետները և կարգը:
2.4.9. Խմբին սպասարկման համար ընդունելության անհնարինության դեպքում «Պատվիրատուին» գրավոր ծանուցել ոչ ուշ քան ուղևորությունից 30 օրացուցային օր առաջ :
2.5. Սույն պայմանագրի պայմանների չկատարման կամ խախտման համար կողմերը պատասխանատվություն կկրեն միջազգային իրավունքի դրույթներին համաձայն:
2.6. Կողմերը պարտավոր են 30 օրվա ընթացքում միմյանց տեղյակ պահել իրավաբանական հասցեների և բանկային տվյալների փոփոխությունների մասին:
3. Վճարումներ կատարելու կարգը
3.1. «Կատարողի» կողմից առաջարկվող ծառայությունների վճարումը «Պատվիրատուն» կատարում է եվրոյով կամ շվեյցարական ֆրանկով, ֆաքսի կամ էլեկտրոնային փոստի միջոցով` համաձայն նշված հաշվի :
3.2. Բուժումով, սննդով, մնալու տեղով ուղեգրի գինը և տևողությունը որոշվում է «Կատարողի» կողմից` կազմված հաշվի համաձայն:
3.3. «Պատվիրատուն» «Կատարողին» ապահովում է վճարումը հաշվում ներկայացված ժամկետից ոչ ուշ, բայց ոչ ուշ 7 բանկային օրից և կատարած վճարումը հավաստում է վճարային փաստաթղթի ֆաքս-պատճենով:
3.4. Տուրիստական փաթեթի գնման դեպքում, որի ծառայությունների թվում մտնում է ոչ ստանդարտ հյուրանոցային համարում մնալը (Suite, Villa, Familiy, Deluxe, Superieur, Duplex, Apartement, Connection, Corner room, Studio և այլն), «Պատվիրատուն» պարտավոր է «Կատարողին» տվյալ ձևի համարի ապահովագրության հայտը վերջինիցս ստանալուց 3 օրվա ընթացքում վճարել տուրփաթեթի 50 (հիսուն) տոկոսը : Մնացած գումարը «Պատվիրատուն» պարտավոր է վճարել սույն պայմանագրի 3.3. կետի համաձայն:
3.5. «Պատվիրատուի կողմից» նշված հաշվին ոչ ժամանակին, ոչ ամբողջական կամ սխալ վճարումը «Կատարողից» հանում է պայմանագրով պարտականությունների կատարման հետ կապված ամբողջ պատասխանատվությունը:
3.6. Կողմերը պայմանավորվել են, որ ոչ ժամանակին ուղևորության դեպքում ուշացման օրերը չեն վերականգնվում, ուղեգրի արժեքը ուշացած օրերի համար չի փոխհատուցվում:
3.7. Պատվերը չեղյալ հայտարարելու կամ նախօրոք հաստատված ծառայությունների` շվեյցարական վիզայի ձևակերպումից հետո ցանկացած այլ փոփոխությունների դեպքում սահմանվում են հետևյալ տուգանքները.
3.7.1. Հրաժարում 30 օրվա ընթացքում` տուրի կամ ծրագիր 30 %-ը
3.7.2. Հրաժարում 20 օրվա ընթացքում` տուրի կամ ծրագիր 50 %-ը
3.7.3. Հրաժարում 20-10 օրվա ընթացքում ` տուրի կամ ծրագիր 70 %-ը
3.7.4. Հրաժարում 10- 5 օրվա ընթացքում ` տուրի կամ ծրագիր 80 %-ը
3.7.5. Հրաժարում 5-1 օրվա ընթացքում ` տուրի կամ ծրագիր 100 %-ը
4. Կողմերի պատասխանատվությունը
4.1. Մինչև ծառայությունների մատուցման սկիզբը «Պատվիրատուի» կողմից «Կատարողի» հաշվի համարին դրամական միջոցների չստացման կամ ոչ լրիվ ստացման դեպքում «Կատարողն» իրավունք ունի միակողմանիորեն լուծել պայմանագիրը: Տուրիստական ծառայությունների մատուցման համար ոչ ժամանակին դրամամուտքի դեպքում «Պատվիրատուն» «Կատարողին» վճարում է ժամկետանց գումարի 0.3 % տուգանք` յուրաքանչյուր ուշացած օրվա համար:
4.2. Հյուպատոսության կողմից մուտքի վիզայի մերժման դեպքում, ինչպես նաև հանգամանքների բերումով վիզայի ուշացումը, որը կախված չէ «Կատարողից» ինչը կհանգեցնի «Պատվիրատուին» առաջարկված տուրփաթեթի ծառայությունների մատուցման անհնարինություն, չեն համարվում ֆորս- մաժորային իրավիճակներ:
Ցանկացած փաստացի ծախսեր, որոնք կատարվել են «Պատվիրատուի» «Կատարողի» և Հաճախորդ- «Պատվիրատուի» կողմից, կապված այսպիսի հրաժարումների կամ ուշացած վիզայի հետ, այդ թվում Հյուպատոսարանում հարցազրույցը, կատարվում են Հաճախորդ - «Պատվիրատուի» հաշվին:
Այն դեպքում, եթե մուտքի վիզան չի պատվիրվել, չի վճարվել «Պատվիրատուի» կողմից (այսինքն վիզայի ստացումը հանդիսացել է «Պատվիրատուի» կամ Հաճախորդ - «Պատվիրատուի» պարտականությունը), և այն դեպքում, եթե Հյուպատոսարանը կամ Շվեյցարիայի դեսպանատունը Հաճախորդ - «Պատվիրատուին» մերժում է վիզայի տրամադրումը կամ հանգամանքների բերումով կատարվել է ժամկետի ուշացում, որը կախված չէ «Կատարողից», ինչն առաջացնում է «Պատվիրատուին» վաճառված տուրփաթեթի ծառայությունների մատուցման անհնարինություն, ապա «Պատվիրատուի» համար կառաջանան հետևանքներ` նախատեսված սույն պայմանագրի 3.7 կետով:
5. Գաղտնիության պայմանները, որոնք վերաբերվում են պայմանագրին, համարվում են գաղտնի և չեն կարող տրամադրվել 3-րդ կողմին` առանց պայմանագրի երկրորդ կողմի նախնական գրավոր համաձայնության , բացառությամբ այն դեպքերի, երբ համաձայնությունը կապված է պաշտոնական լիցենզիայի և թույտվության, պայմանագրի պայմանների իրականացման , հարկերի մուծման և այլ պարտադիր վճարումների կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերի ստացման հետ , ինչպես նաև այն դեպքերի, որոնք նախատեսված են պայմանագրի կողմերի պարտականություններն ու իրավունքները կանգավորող գործող օրենսդրությամբ:
6. Ֆորս – մաժոր
6.1. Կողմերն ազատվում են սույն պայմանագրի որևէ դրույթի մասնակի կամ լրիվ չիրականացման պատասխանատվությունից, եթե այդ չկատարումը կողմերից մեկի վերահսկողությունից դուրս համարվող ոլորտի պատճառի հետևանք է եղել: Այդպիսի պառճառներ են տարերային աղետները, ծայրահեղ եղանակային պայմանները, հրդեհները, պատերազմները, գործադուլները, ռազմական գործողությունները, քաղաքացիական խռովությունները և այլն, այսուհետ` «ֆորս-մաժոր»: Պատասխանատվությունից ազատումը սկսվում է կողմերից մեկի` «ֆորս- մաժորի» մասին հայտարարելու պահից. «ֆորս- մաժորի» սկսման մասին կողմերը տեղեկացնում են միմյանց անհապաղ:
6.2. Վերոնշյալ իրավիճակների առկայության և դրանց տևողության մասին հավաստի ապացույց կարող է լինել համապատասխան երկրի Պետական կառույցների կողմից տրված գրավոր վկայությունը:
6.3. Վերոնշյալ իրավիճակների առաջացումը հիմք չի հանդիսանում «Պատվիրատուի»` ծառայությունների համար վճարումից հրաժարվելու համար, որոնք նա ստացել է մինչ դրանց առաջացումը:
7. Վեճերի նայման հայեցակարգը
7.1. Պայմանագիրը գործելու ընթացքում ծագած վեճերը վճռվում են գրավոր կամ բանավոր հայցադիմումների ներկայացման և բանակցությունների միջոցով: Անհամաձայնության դեպքում վեճերը վճռվում են սահմանված դատական կարգով` համապատասխան Շվեյցարիայում գործող օրենսդրության:
7.2. Հաճախորդ - «Պատվիրատուից» տուրփաթեթի որակի վերաբերյալ հայցերը «Կատարողի» կողմից ընդունվում են տուրի ավարտից հետո 10 օրացուցային օրվա ընթացքում` կցելով տրամադրման կամ տուրիստներին ոչ որակյալ սպասարկման մասին բոլոր հաստատող փաստաթղթերը:
8. Այլ պայմաններ
8.1. Սույն պայմանագիրը կազմված է 2 օրինակից, ուժի մեջ է մտնում երկու կողմերի ստորագրման պահից և գործում է տարվա ընթացքում: Եթե մինչ պայմանագրի ժամկետի ավարտը չեղյալ հայտարարման հարցը չի բարձրացվում և չի քննարկվել, ապա պայմանագիրը ինքնաբերաբար համարվում է ևս մեկ տարով երկարացված:
8.2. Այն ամենում, որոնք չեն կարգավորվում տվյալ Պայմանագրով, կողմերը ղեկավարվում են միջազգային Օրենսդրությամբ:
8.3. Սույն պայմանագրի ցանկացած փոփոխություն և լրացում ուժի մեջ է մտնում երկու Կողմերի ստորագրման պահից: