| |
ԱՐԱՏՈՒՐՍ Տուրիստական Ընկերությունը նպատակ ունի զարգացնելու տուրիստական ու մշակութային կապերը Շվեյցարիայի և նախկին խորհրդային երկրների միջև: Մեր անձնական ճանապարհորդական փորձով և հմուտ գործընկերների հետ համագործակցության շնորհիվ մենք իրականացնում ենք առողջ և հեռանկարային տուրիզմի գաղափարը:
Աշխատանքային անվտանգությունը, պարտաճանաչությունը, ինչպես նաև մրցունակ գները կազմում են մեր գործունեության առաջնային գործոնները, որը և մեզ հնարավորություն է տալիս շահելու մեր տուրիստների վստահությունն ու հավատարմությունը:
www.aratours.ch ինտերնետային կայքը Ձեզ հնարավորություն է ընձեռում ծանոթանալու մեր ծավալած գործունեությանը նշված երկրներում և բառերով ու նկարներով առաջին տեղեկությունը հաղորդում այդ երկրների մասին:
Մենք կազմակերպում ենք բազմաբովանդակ տուրեր Շվեյցարիայի բոլոր շրջաններում: Ուրախ ենք լսելու Ձեզ և պատրաստ Ձեզ մատուցելու հետևյալ ծառայությունները.
• Տրանսֆեր ծառայութուն Ցյուրիխի, Բազելի, Բեռնի կամ Ժնևի օդակայաններից Շվեյցարիայի ցանկացած կետ և հարակից երկրներ
• Անհատական և խմբային տուրերի և էքսկուրսիաների կազմակերպում
• Վիզային հովանավորում
• Կոնֆերանս ծառայություն
• Հյուրանոցի, հանգստատան կամ խրճիթի ամրագրում
• Սպորտային և հանգստյան տների ժամանման կազմակերպում
• Բուժծառայության կազմակերպում
• Շվեյցարիայում ուսման կազմակերպում
• Թարգմանություն |
|