rus | arm | eng 

Մեր տեղական ժամանակը
Շվեյցարիա
 
Zurich-10°C
Basel-City-9°C
Berne-10°C
Geneva-7°C
Zermatt-11°C

Web Cameras
0.82 EUR = 1 CHF
410.00 AMD = 1 CHF
1.90 LAR = 1 CHF
46.00 MON = 1 CHF
158.00 KZT = 1 CHF
31.40 RUB = 1 CHF
8.64 UAH = 1 CHF
1829.28 UZS = 1 CHF

Կլիման

     
 
Բարձրադիր լեռների առկայությունը նպաստում է Շվեյցարիայում եղանակի և կլիմայի զանազան դրսևորմանը երկրի տարբեր հատվածներում:

Մինչդեռ Ալպյան լեռների հյուսիսում հանդիպում է չափավոր, միջեվրոպական կլիման, երկրի հարավում գերիշխում է միջերկրածովյան կլիման:

Երկրի հյուսիսում հաճախակի հանդիպող քամիներն են մեղմ ֆոոնը և սառը բիզը:

Մթնոլորտային տեղումների քանակը տարվա ընթացքում կազմում է 2000 մմ: Բացառություն է կազմում հարավային Վալէ կանտոնի Ռաին հովիտը, (500 մմ/տարի): Երկրի կենտրոնական մասը հայտնի է իր հաճախակի մառախլապատ եղանակով, որը կարող է նույնիսկ շաբաթներ տևել:

Շվեյցարիան հայտնի է իր ձյունառատ ձմեռով, հիմնականում ալպյան և նախալպյան շրջաններում: Դրան հակառակ, Բազելի և Ժնևի շրջաններում, ինչպես նաև երկրի հարավային հատվածում, ձյան ծածկույթը գրեթե միշտ բացակայում է:

Տարվա եղանակների տևողությունը նույնպես միանման չէ: Ձմեռը ընդհանուր առմամբ ցուրտ է, և ձյան ծածկույթը դիմադրում է մինչև մարտի վերջ: Պատահում է սակայն, որ ապրիլ ամսին ձմեռը կարճ ժամանակով իր վերադարձն է ազդարարում, իսկ արդեն մայիսից սկսվում են ամառային տաք օրերը 25 – 30° ջերմությամբ:
 
     


 
All Rights Reserved | Copyright © 2006 - 2011 | www.aratours.ch

   
Designed & Developed by WebCenter