Մենք Ձեզ ենք առաջարկում այցելությունների ու էքսկուրսիաների մի փաթեթ, որոնք հնարավորություն կտան ծանոթանալու երկրի մշակույթին, պատմական անցյալին, ճարտարապետությանը, ուղղակի հանգստանալ և հաճելի ժամանակ անցկացնել:
1ին օր. Ժնև
Գեղեցկագույն մետրոպոլ Ժնևը գտնվում է Եվրոպայի սրտում, հրաշալիորեն սփռված եվրոպական մայրցամաքի ամենամեծ լճի՝ Լեմանի ափին մի կողմից, Ժյուղայի և Ալպյան լեռների ստորոտին մյուս կողմից: Հարուստ մշակութային կյանքը, խոշոր կոնգրեսներն ու ցուցահանդեսները, ավանդական խոհանոցը ու բազմատեսակ զբաղմունքների հնարավորությունները Ժնև են կանչում ամեն օր հազարավոր այցելուների: Քաղաքում ապրում են 157 ազգերի ներկայացուցիչներ, ավելի քան 200 միջազգային կազմակերպություններ ընտրել են Ժնևը որպես կենտրոնական նստավայր, այդ թվում ՄԱԿ-ը (Եվրոպական Գրասենյակ), Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն և այլն:
Մենք սկսում ենք մեր էքսկուրսիան Անգլիական այգու և Ծաղկազարդ ժամացույցի այցելությամբ: Այնուհետև, Մոն Բլան կամրջի երկայնքով շարժվում ենք դեպի Ժան Ժակ Ռուսսոյի թերակղզի, որը գտնվում է Ռոն գետի ձախ ափին: Կամրջից մեր առջև բացվում է Ժնևի հանրահայտ շատրվան Ժե-դոյի գեղեցիկ համայնապատկերը:
Մեր ճանապարհը շարունակվում է դեպի Մոլաղի հրապարակ և Ռոնի փողոց (Shopping paradies): Այստեղ Ձեզ են սպասում բարձրակարգ, հարմարավետ խանութներ՝ գնումների կամ ուղղակի այցելության համար:
Էքսկուրսիայի հաջորդ մասն անցնում է Ժնևի հին քաղաքում: Այցելություն Սուրբ Պետրոսի տաճարը, հնարավոր է աստիճաններով բարձրանալ եկեղեցու աշտարակին, որտեղից սպասվում է բացառիկ մի համայնապատկեր ամբողջ Ժնև քաղաքի վրա:
Այնուհետև ճանապարհը բարձրանում է դեպի հին քաղաքի կենտրոնական մասը, որտեղ մենք այցելում ենք Տավելի տունը, Քաղաքապետարանը, Բուղ դը Ֆուղի հրապարակը:
Մեր վերադարձի ճանապարհը ձգվում է Բաստիոնի պուրակով, այստեղ մենք այցելում ենք «Ռեֆորմացիայի պատի» հուշարձանը և դուրս գալիս Նոր հրապարակ:
Ճաշելուց հետո, շարունակում ենք մեր էքսկուրսիան, այցելելով միջազգային կազմակերպությունների թաղամասը և Միջազգային Կարմիր Խաչի թանգարանը
2րդ օր. Լոզան - Վըվեյ - Մոնթղո
Լոզանը շվեցարական Վո կանտոնի մայրաքաղաքն է, գտնվում է գեղատեսիլ Լեման լճի հյուսիսային ափին: Քաղաքը համարվում է, Ժնևից հետո, ֆրանսիախոս Շվեյցարիայի (21%) երկրորդ խոշոր տնտեսական և մշակութային կենտրոնը: Լոզանը կազմում է շվեյցարական Ռիվիերայի գեղեցկագույն մասը, այստեղ համաձուլվում են լեռները լճին, արմավենիները պահպանում են իրենց գույները ամբողջ տարվա ընթացքում: Այս անզուգական գեղեցկությունը դարձրել է շրջանը դեռևս XIX դարից արիստոկրատիայի նախընտրած հանգստավայր:
Մեր էքսկուրսիան սկսվում ենք քաղաքի կենտրոնում, այցելում ենք Նոթղը Դամ եկեղեցին, այնուհետև Ստ. Ֆղանսուայի հրապարակը և Ուշի թաղամասի ափամերձ պողոտայով հասնում Միջազգային Օլիմպիական Կոմիտեի թանգարանին:
Թանգարանի այցելությունից հետո ճաշում ենք և շարունակում մեր ճանապարհը ափամերձ պողոտայով մինչև Չառլի Չապլինի հայրենի Վեվեյ քաղաքը: Այստեղ մենք այցելում ենք աշխարհահռչակ դերասանի թանգարանը:
Այսօրվա մեր ճանապարհորդությունը վերջանում է Մոնթղո քաղաքի այցելությամբ: Քաղաքից քիչ հեռու մենք այցելում ենք Շիյոնի ամրոցը, որտեղ լորդ Բայրոնը հավերժացրել է Լեման լիճն իր հանրահայտ «Շիյոնի դատապարտյալը» պոեմում:
Մոնտղո քաղաքում տեղի է ունենում ինտերնացիոնալ Ջազ-ֆեստիվալը՝ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հայտնի երաժիշտների մասնակցությամբ:
3րդ օր. Գղյույեղ - Ֆղիբուղ - Բեռն - Ինտերլակեն
Գղյույեղը միջնադարյան գյուղ է, բազմած անտառապատ բլրի գագաթին: Մենք այցլելում ենք այստեղ Շվեյցարիայի ամենակարևոր տեսարժան վայրերից մեկը՝ XI դարի հնագույն Գղյույեղ ամրոցը: Մեր առաջ այստեղից բացվում է մի գեղեցիկ բնության համայնապատկեր այս շրջանի «Արարատի»՝ Մոլեզոն սարի վրա, որը համարվում է ձմռանը դահուկային սպորտի ու սահնակավազքի նախընտրելի սպորտային և հանգստյան վայր: Այստեղ մեզ հնարավորություն է ընձեռված այցելելու ամենահին պանրի գործարաններից մեկը և համտեսելու աշխարհահռչակ «Գղյույեղ» պանիրը: Այնուհետև մենք ուղևորվում ենք Ֆղիբուղ, անցնելով Գղյույեղ շրջանի մայրաքաղաք Բյուլլ քաղաքով:
Ֆղիբուղ քաղաքը նշում է այս տարի իր 850 ամյակը: Քաղաքի միջով հոսում է Սաղին գետը, որը համարվում է այստեղ լեզվային սահամագիծ. աջ կողմում խոսում են գերմաներեն, ձախում՝ ֆրանսերեն: Քաղաքի տեսարժան վայրերից մեզ բախտ կվիճարկվի տեսնելու.
- Սբ. Նիկոլայի տաճարը
- Հին քաղաքի բազմաթիվ գեղեցիկ շատրվաններ
- XIII դարի փայտե կամուրջը ( Բեռնի կամուրջ)
Ճաշ Ֆղիբուղում
Բեռնը Շվեյցարիայի, ինչպես նաև նրա ամենամեծ կանտոններից մեկի մայրաքաղաքն է: Քաղաքը գտնում է երկրի կենտրոնական մասում, հիմնադրվել է հերցոգ Բերտոլդ Ցեհրինգենի կողմից: Բեռնի Հին քաղաքը պահպանվում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից որպես աշխարհի մշակութային ժառանգություն:
Մեր էքսկուրսիան Բեռնում սկսվում է Վարդերի պարտեզում, որեղից մեզ է սպասվում մի հրաշալի տեսարան ամբողջ Հին քաղաքի վրա: Մենք իջնում ենք այնուհետև դեպի Արջերի փոսը, որտեղ բաց երկնքի տակ պահպանվում են քաղաքի խորհրդանիշ համարվող արջերը: Մեր ճանապարհը բարձրանում է դեպի Հին քաղաքը՝ հարուստ հնագույն շատրվաններով: Մենք անցնում ենք Աինշտեինի տուն-թանգարանի մոտով, երևան հանում հայտնի աշտարակ Ցիտգլոկնտուրմը՝ հսկայական ժամացույցով և պարող կերպարներով: Մենք մեր առաջ բաց կանենք նաև «Երեխայակեր» շատրվանը: Մեր էքսկուրսիան վերջանում է մի ընդհանրացնող շրջագայությամբ. մեքենայով մենք շրջանցում ենք Երկաթուղային կայարանը, Կառավարության տունն ու Ազգային բանկի շենքը: Երեկոյան ուղևորվում ենք Ինտերլակեն, որտեղ և գիշերում ենք:
4րդ օր. Ինտերլակեն (Յունգֆրաույոխ)
Ինտերլակենը Բեռնի Օբեռլանդի (բարձրադիր շրջան) տուրիստական քաղաքամայրն է, իր բնության գեղեցկության շնորհիվ՝ Շվեյցարիայի գողտրիկ շրջաններից մեկը: Քաղաքը հպարտորեն տեղավորված է Թուն և Բրիենց լճերի մեջտեղում, որտեղից էլ ստացել է իր անունը: Ինտերլակենը երկրի հնագույն հանգստավայրերից է, հայտնի է իր յուրօրինակ համայնապատկերով Յունգֆրաու լեռնագոտու վրա: Այս շրջանն առաջարկում է ինչպես ամառային, այնպես էլ ձմեռային ակտիվ հանգիստի հնարավորություն լեգենդար Ալպյան լեռներում:
1. Հանգստյան օր, առաջարկվում է այցելել
- Կուրսաալի գեղեցիկ պուրակները
- Սքանչելի ծաղկազարդ ժամացույցները
- Կազինոն
- Բազմաթիվ ոսկերչական, հուշանվերների խանութներ
- Երեկոյան համերգներ
- Ինչպես նաև նավով շրջել Բրիենցի կամ Թունի լճում
Ակտիվ տուրիզմի սիրահարների համար.
- Ամռանը - լեռնային հեծանիվ, լող և այլն
- Ձմռանը - դահուկային սպորտ, կեռլինգ, սահնակ և այլն
2. Յունգֆրաույոխ սարը բարձրանալ ցանկացողների համար կկազմակերպվի գնացքով էքսկուրսիա դեպի "Top of Europe".
5րդ օր: Լուցերն - Ցյուրիխ
Մենք մեկնում ենք Իներլակենից, լեռնային ոլորապտույտ ճանապարհներով ուղևորվում դեպի Լուցերն, որը համարվում է շվեցարական տուրիզմի գոհարը: Լուցերնին կոչում եմ հաճախ «երկրի սիրտը», քաղաքը շրջապատված է մի կողմից ոսկեփայլ Վիըրվալդշտետըր (չորս կանտոնների) լճով, մյուս կողմից գեղատեսիլ Պիլատուս լեռով: Լուցերնի խորհրդանիշ, ծաղկապատ ու տանիքավոր Կապպելբրյուքեն Շվեյցարիայի ամենահին պահպանված փայտե կամուրջն է:
Մենք սկսում ենք մեր էքսկուրսիան լճափին վեր խոյացող Արվեստի և Կոնգրեսի տնից և քայլում դեպի վերը նշված Կապպելբրյուքեն, այնուհետև այցելում ենք Եզվիտների եկեղեցին: Մեր ճանապարհը շարունակվում է դեպի հին քաղաքը, որտեղ մենք կարող ենք հրապուրվել քաղաքային հին ճարտարապետությամբ, երևան հանել Գյոթեի տունը: Մեր հաջորդ այցելության վայրն է Մահացող առյուծի հուշարձանը, որտեղից մի քանի քայլ հեռավորության վրա մենք բաց կանենք մեր առջև Սառույցի այգու և հայելիների սենյակի դռները: Ազատ ժամանակի առկայության դեպքում Լուցերնում կկազմակերպվի Տրանսպորտի տան այցելությունը:
Երեկոյան մենք ժամանում ենք Ցյուրիխ, որտեղ և անցկացնում ենք գիշերը:
6րդ օր: Ռաինֆալլ - Ցյուրիխ
Առավոտյան մենք ճանապարհ ենք ընկնում դեպի Ռաինֆալլ, Հռենոս գետի հայտնի ջրվեժը՝ ամենամեծը Եվրոպայում: Հնարավոր է անհամեմատ մոտենալ ջրվեժին:
Վերադառնում ենք Ցյուրիխ՝ տուրիզմի ամենամեծ կենտրոններից մեկը և որի այցելուների քանակն անցնում է տարեկան մեկ միլիոնից: Ցյուրիխն իր կենսամակարդակի առումով աշխարհում գրավում է առաջին տեղը: Քաղաքում հաստատված բազմաթիվ խոշոր բանկերը Ցյուրիխը դարձնում են միաժամանակ աշխարհի խոշոր ֆինանսական կենտրոններից մեկը:
Քաղաքի այցելությունը սկսում ենք Լիմաթ գետի ափամերձ շրջանից, այցելում ենք Գրոսմյունստերը (Մեծ տաճարը), Ֆրաումյունստերը (Կանացի տաճարը), ինչպես նաև Սբ. Պետրոսի եկեղեցին՝ հայտնի իր ժամացույցի մեծությամբ, ամենամեծը աշխարհում:
Մենք քայլում ենք այնուհետև հին քաղաքից դեպի Շվեյցարիայի ամենահարուստ փողոցը՝ Բահնհոֆշտրասսեն, որը համարվում է միաժամանակ եվրոպական ամենագեղեցիկ փողոցներից մեկը: Այստեղ են գտնվում հայտնի առևտրի կենտրոններ Գլոբուսը և Երմոլին, շվեցարական խոշոր բանկերի գլխավոր նստավայրերը:
Երեկոյան մեր էքսկուրսիան կշարունակվի այսպես կոչված Պոլիտերասսում, որտեղից մեր առաջ կբացվի գիշերային Ցյուրիխի մի անզուգական համայնապատկեր: Գիշերն անցկացնում ենք Ցյուրիխում: