rus | arm 

Մեր տեղական ժամանակը
Շվեյցարիա
 
Zurich19°C
Basel-City20°C
Berne20°C
Geneva19°C
Zermatt11°C

Web Cameras
354.00 AMD = 1 CHF
1.77 LAR = 1 CHF
44.87 MON = 1 CHF
144.11 TEN = 1 CHF
28.90 RUR = 1 CHF
7.68 GRI = 1 CHF
1543.00 SOM = 1 CHF
0.73 EUR = 1 CHF

Գերմանախոս Շվեյցարիայի յուրօրինակությունը

     
 
Խմբային տուրիստական ուղևորություն
«Գերմանախոս Շվեյցարիայի յուրօրինակությունը»

13 - 20 Օգոստոս 2010
(8 օր / 7 գիշեր)


Ցյուրիխ – Լուցերն – Բաար – Մայրինգեն – Ինտերլակեն – Բեռն – Մյուրտեն – Բազել - Շթայն ամ Ռայն - Շաֆհաուզեն - Սանկտ-Գալեն – Ապպենցել - Ցյուրիխ


Խմբի կազմը` 4-12 հոգի
 
     


     
 
1-ին օր. Ցյուրիխ

Կանոնավոր չվերթով ժամանում Ցյուրիխ: Հանդիպում ԱՐԱՏՈՒՐՍի ներկայացուցչի հետ: Ուղևորություն Լուցերն, տեղավորում հյուրանոցում:

Ոտքով զբոսանք քաղաքում: Ազատ ժամ:
 
     


     
 
2-րդ օր. Լուցերն

Շրջանաձև ճանապարհորդություն: Շոգենավով ճանապարհորդություն 4 կանտոնների լճով մինչև Ալպնախշթաթ (1,5ժամ), վերելք աշխարհում ամենազառիվեր երկաթուղով (48 աստիճան) դեպի Պիլատուս (2'130մ): Ճաշ ռեստորանում, որտեղից բացվում է մի հիանալի համայնապատկեր Ալպյան լեռների և մոտակա լճի վրա: Պիլատուսից ճոպանողիով վայրէջք Լուցերն:

Էքսկուրսիա Բաար քաղաքից ոչ հեռու գտնվող քարանձավում կամ ազատ ժամանակ զբոսանքի և գնումների համար: Ընթրիք դեպի լիճը յուրօրինակ տեսարան ունեցող ռեստորանում:
 
     


     
  3-րդ օր. Լուցերն - Ինտերլակեն

Ուղևորություն Լուցերնից «Ոսկե լեռնանցքի» միջով անցնող գեղատեսիլ ճանապարհով, այցելություն Մայրինգեն` լեգենդար Շերլոք Հոլմսի քաղաք, որտեղ գտնվում է նրա տուն-թանգարանը և հանրահայտ ջրվեժը` պրոֆեսորի հետ նրա պայքարի վայրը: Էքսկուրսիա Աարեշլուխտ կիրճում կամ ազատ ժամ (1,5ժամ):

Ուղևորություն Գիսսբախի յուրահատուկ կասկադի ջրվեժներ, որոնք մի քանի սահանքներում 400մ բարձրությունից իջնում - թափվում են գեղեցիկ փիրուզե Բրիենց լիճը:

Այցելություն Գրինդելվալդ` Բեռնի նախալեռնային շրջանի բարձրադիր քաղաքը: Ցանկացողների համար կկազմակերպվի վերելք դեպի Յունգֆրաույոխ` Եվրոպայի ամենաբարձր լեռնային երկաթուղային կայարան (3'454մ), որտեղից կարելի է զմայլվել Ալպերի համայնապատկերով և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող Յունգֆրաուի անմոռանալի սարահարթի տեսարանով: Ուղևորություն և տեղավորում Ինտերլակենում:
 
     


     
 
4-րդ օր. Ինտերլակեն - Ցյուրիխ

Կարճատև կանգառով ուղևորություն Թունի ամրոց, ոտքով զբոսանք: Ուղևորություն Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռն: 3 ժամյա զբոսանք հին քաղաքով, այցելություն մայր տաճար, պառլամենտ, Արջերի որջ, որի բնակիչները պահպանում են քաղաքի հանգիստը, և Վարդերի այգի, որտեղից բացվում է տեսարան դեպի Բեռն: Ճաշ:

Ուղևորություն Մյուրտեն, որը հայտնի է Շվեյցարիայում 1942թ. վերջին հայտնի ճակատամարտով: Ոտքով զբոսանք քաղաքի «տանիքներով»: Ուղևորություն Բազել` 3 սահմանների և 30 թանգարանների քաղաք: Այցելություն արվեստի թանգարան:

Ոտքով զբոսանք հին քաղաքով և Հռենոսի կամրջով, որտեղից բացվում է տեսարան դեպի Գերմանիա և Ֆրանսիա: Ընթրիք: Տեղափոխում Ցյուրիխ: Ուղևորություն Ցյուրիխ: Տեղավորում հյուրանոցում:
 
     


     
 
5-րդ օր. Ցյուրիխ

Ոտքով զբոսանք քաղաքում: Ընթրիք: Մեկնում Շաֆհաուզենից` ճանապարհին այցելելով Եվրոպայի ամենամեծ ջրվեժը: Զբոսանք Շաֆհաուզենով` բարձրանալով ամրոց, որի աշտարակից բացվում է տեսարան դեպի քաղաք և Հռենոս:

Ուղևորություն հեքիաթային քաղաք Շթայն ամ Ռայն: Զբոսանք: Ընթրիք: Վերադարձ Ցյուրիխ:
 
     


     
 
6-րդ օր. Ցյուրիխ – Սանկտ-Գալեն – Աապենցել - Ցյուրիխ

Մեկնում Սանկտ-Գալեն: Ճանապարհին հնարավոր է այցելություն Վինտերտուրի Տեխնորամա: Այցելություն միջնադարյան գրադարան: Ուղևորություն իր տեսակի մեջ յուրահատուկ քաղաք Ապպենցել: Վերադարձ Ցյուրիխ:

Հնարավորություն այցելել «Ալպամար» ջրաշխարհ, Բադ-Ցուրցախ բուժիչ աղբյուրներ, Ցյուրիխի գազանանոց կամ պարզապես կատարել գնումներ: Երեկոյան կազմակերպվում է զբոսանք Ցյուրիխի լճում, ընթրիք շոգենավի վրա (ըստ ցանկության):
 
     


     
  7-րդ օր. Ցյուրիխ

Տեղափոխում օդանավակայան: Մեկնում կանոնավոր չվերթով:
 
     


     
 
Ծրագրի արժեքը. (երկտեղանի համարներ)
3* հյուրանոցներ. 1400 ֆրանկ
4* հյուրանոցներ. 2015 ֆրանկ

Ծրագրի արժեքը. (մեկտեղանի համարներ)
3* հյուրանոցներ. 1675 ֆրանկ
4* հյուրանոցներ. 2341 ֆրանկ

Մինչև 6 տարեկան երեխաներ. անվճար
7-2 տարեկան երեխաներ. 30% զեղչ

Հյուրանոցներ
Լյուցերն. 2 գիշեր Բազլերթոր 3* հյուրանոցում կամ նմանատիպ: Կոնտինենտալ Պարկ 4* հյուրանոցում կամ նմանատիպ այլ
Ինտերլակեն. 1 գիշեր Շատել-Սուիզ 3* հյուրանոցում կամ նմանատիպ: Ինտերլակեն 4* հյուրանոցում կամ նմանատիպ
Ցյուրիխ. 3 գիշեր Մոնտանա 3* հյուրանոցում կամ նմանատիպ: Գոթհարդ 4* հյուրանոցում
Տեղավորում 5 աստղանի կարգի հյուրանոցներում ըստ պահանջի
Սնունդը. նախաճաշ. շվեդական սեղան
Փոխադրամիջոցը. մինիվան (4-7 հոգի) կամ միկրոավտոբուս (8-12 հոգի) + շոգենավ
Էքսկուրսիաներ. Էքսկուրսիաները կանցկացվեն հայախոս կամ ռուսախոս գիդ-ուղեկցողի կողմից
Տոմսերի գները ներառված են արժեքի մեջ ըստ երթուղիների

Լրացուցիչ վճարվում են.
Ուղևորություն Բաարի յուրօրինակ քարանձավները. 47 ֆրանկ
Ուղևորություն Մայրինգենի մոտ Աարեշլուխտի կիրճ. 31 ֆրանկ
Յունգֆրաույոխի տոմսը. 171 ֆրանկ:

Արժեքի մեջ չեն մտնում.
- օդանավի տոմսը
- հյուպատոսական ծախսեր
- բժշկական ապահովագրությունը

Տուրիստական գործակալության կոմիսիոն 10%
 
     



 
All Rights Reserved | Copyright © 2006 - 2010 | www.aratours.ch Designed & Developed by WebCenter