| |
Վայրը. Վերբյե
Լեզուներ. Անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն
«Les Elfes» միջազգային լեզվի ճամբարը գտնվում է հայտնի լեռնադահուկային հանգստավայր Վերբյեում` շվեյցարական Ալպերի սրտում, ծովի մակերևույթից 1500մ բարձրության վրա: Վերբյե քաղաքը միջազգային դասակարգմամբ աշխարհի ամենաբարձր լեռնադահուկային կայանների շարքում գրավում է չորրորդ տեղը: Քաղաքը գտնվում է Ժնևից 170կմ, իսկ Ցյուրիխից 300կմ հեռավորության վրա: Հանգստավայրն ունի մեծ համբավ. այն աստղերի, շոու-բիզնեսի նշանավոր անձանց նախընտրած հանգստավայրն է, իսկ ակտիվ սպորտի սիրահարների համար հանդիսանում է իսկական դրախտավայր:
8-18 տարեկանների համար «Լեզ Էլֆ» միջազգային կենտրոնում սպասվում են հետաքրքրաշարժ արձակուրդներ: Աշխարհի 45 երկրներից գալիս են այստեղ լեզու սովորելու, հանգստանալու և սպորտով զբաղվելու համար:
Դպրոցն իր տրամադրության տակ ունի ավանդական ալպիական ոճի երկու ընդարձակ լեռնատնակներ, որոնք գտնվում են վեհասքանչ սոճիների անտառներով շրջապատված, մաքուր լեռնային օդով հարուստ մի հոյակապ վայրում` Վերբյեի կենտրոնից հեռավորությունը 5 րոպե ոտքի ճանապարհ է:
Երեխաների օգտագործման համար նախատեսված են 2 ճաշարան, բուխարիով հյուրասրահը, գրադարանը, խաղադահլիճը, կինոթատրոնը, պարասրահը, դասասենյակները, դահլիճը, ինտերնետ-սրճարանը, խոհանոցը: Լեռնատնակից 100 մետր հեռավորության վրա գտնվում է սպորտային կենտրոնը, որտեղ ճամբարի բոլոր հյուրերը կարող են անվճար պատի թենիս խաղալ, չմշկել կամ օգտվել լողավազանից:
Ուսուցման ծրագիրը
Ձմեռային ճամբարի հիմնական դերը առանձնանում է տարբեր սպորտաձևերի պարապմունքներով, որոնք անցկացվում են փորձառու հրահանգիչների ղեկավարությամբ:
Ուսուցման ծրագրի մեջ մտնում է շաբաթական 8 ժամ անգլերեն լեզվի պարապմունք: Հնարավոր է նաև շաբաթական 15 ժամյա ինտենսիվ դասընթաց: Երկու լեզուների ուսուցում համատեղել ցանկացողները կարող են ունենալ լրացուցիչ անհատական դասեր:
Դասարանում սովորողների քանակը` մինչև 10 հոգի:
Կացարանը և սնունդը.
Ուսանողներն ապրում են 146 տեղանի ավանդական երկու լեռնատնակներում, որոնք ունեն ընդարձակ հարմարավետ սենյակներ` նախատեսված 2-4 հոգու համար: Բոլոր համարներն ունեն լողասենյակ, ռադիո և հեռախոս: Տղաներն ու աղջիկներն ապրում են առանձին շենքերում: Անձնակազմի և երեխաների հարաբերությունը 1-ը 5-ի է:
Սնունդը. Երեքանգամյա սնունդ: Հատուկ հավասարակշռված ճաշացանկը հաշվի է առնում երեխաների և երիտասարդների օրգանիզմի պահանջները: Նախատեսված է հատուկ ճաշացանկ, որտեղ հաշվի է առնված բժշկի կողմից ուսանողին նշանակված դիետան կամ ազգային բնույթի առանձնահատկությունները:
Սպորտից և լեզուների ուսուցումից բացի «Լեզ Էլֆ»-ը կազմակերպում է տարբեր ժամանցային միջոցառումներ. դիսկոտեկներ, ֆիլմի դիտում, սեղանի խաղեր, մշակութային երեկույթներ, մրցույթներ:
Շաբաթը մեկ անգամ կազմակերպվում են էքսկուրսիաներ դեպի Լոզան (այցելություն օլիմպիական թանգարան և հին քաղաք), Ժնև (այցելություն բուսաբանական այգի և հին քաղաք), Բեռն (այցելություն դաշնային պառլամենտ), փոքրիկ քաղաք Գղույեղ (այցելություն պանրի և շոկոլադի գործարաններ), Մոնտղո (այցելություն Շիյոնի ամրոց):
Հարցերի դեպքում կամ հավելյալ տեղեկությունների համար սիրով պատրաստ ենք Ձեզ մատուցելու մեր ծառայությունները՝ Ձեր ուսումը և հանգիստը Շվեյցարիայում կազմակերպելու գործում: |
|