rus | arm | eng 

Մեր տեղական ժամանակը
Շվեյցարիա
 
Zurich-11°C
Basel-City-10°C
Berne-10°C
Geneva-8°C
Zermatt-17°C

Web Cameras
0.82 EUR = 1 CHF
410.00 AMD = 1 CHF
1.90 LAR = 1 CHF
46.00 MON = 1 CHF
158.00 KZT = 1 CHF
31.40 RUB = 1 CHF
8.64 UAH = 1 CHF
1829.28 UZS = 1 CHF

LSI - ՄԼԴ

     
  Վայրը. Ցյուրիխ
Լեզուներ. անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն

Language Studies International (LSI) լեզվի կենտրոնների միջազգային ցանցն աշխարհի ամենատարբեր երկրներում առաջարկում է լեզվական ծրագրերի հարուստ ընտրանի: Ավելի քան 30 տարի LSI-ն Ցյուրիխում կազմակերպում է լեզուների և ուսումնասիրվող լեզվի երկրի մշակույթի խորացված ուսուցում, ինչն իր մեջ ներառում է ինտենսիվ ուսուցում, ընտանիքներում կամ կացարաններում մնալու հարցի կազմակերպում, ինչպես նաև հագեցած մշակութային ծրագիր:

Ուսումանական կենտրոնը գտնվում է հանրահայտ Սեեֆելդ շրջանում, Ցյուրիխի լճից 5 րոպե հեռավորության վրա, քաղաքի կենտրոնից ոչ հեռու: Ուսումնական կենտրոնի հարմարավետ դիրքը հիանալի հնարավորություն է տալիս ծանոթանալ քաղաքի բուռն կյանքին, այցելել թանգարաններ, թատրոններ, օպերայի և բալետի թատրոն, ցուցահանդեսներ, համերգներ և այլուր:

Ուսուցման ծրագիրը
Ուսումնական պլանը կազմվում է` հաշվի առնելով անհատական պահանջները և գերմաներեն լեզվի իմացության մակարդակը ընդունելության պահին, և ներառում է ինչպես գերմաներեն լեզվի հիմնական պարապմունքները (քերականություն, ընթերցանություն, արտասանություն, լսողական-ընկալել, բանավոր և գրավոր խոսք), այնպես էլ միջազգային քննություններ հանձնելու նախապատրաստական պարապմունքները:

Բացի այդ LSI-ն ունի «Համալսարան ընդունվելու աջակցության ծառայություններ» սպասարկումը: Որակյալ խորհրդատուներն օգնություն են ցուցաբերում քոլեջի կամ համալսարանի ընտրության, ինչպես նաև փաստաթղթերի ձևակերպման, ուսման համար անհրաժեշտ դիմում-հայտի հանձնման հարցերում:

Առաջարկվում է 24, 30, 36 և 48 շաբաթ տևողությամբ և շաբաթական 20 կամ 30 ինտենսիվ դասաժամով հագեցած կուրսեր:

Կացարանը և սնունդը
Ուսանողները տեղավորվում են շվեյցարական գերմանախոս ընտանիքներում, առանձին սենյակներում, հնարավոր է նաև տեղավորում ուսանողական հանրակացարաններում կամ առաջարկի դեպքում` Ցյուրիխի ցանկացած հյուրանոցում:

Սնունդը. Երկանգամյա սնունդ
Զբաղմունք. Լայն սպորտային և մշակութային ծրագրեր և շատ ու շատ այլ զբաղմունքներ:

Հարցերի դեպքում կամ հավելյալ տեղեկությունների համար սիրով պատրաստ ենք Ձեզ մատուցելու մեր ծառայությունները՝ Ձեր ուսումը և հանգիստը Շվեյցարիայում կազմակերպելու գործում:
 
     


 
All Rights Reserved | Copyright © 2006 - 2011 | www.aratours.ch

   
Designed & Developed by WebCenter