rus | arm | eng 

Մեր տեղական ժամանակը
Շվեյցարիա
 
Zurich-10°C
Basel-City-9°C
Berne-10°C
Geneva-7°C
Zermatt-11°C

Web Cameras
0.82 EUR = 1 CHF
410.00 AMD = 1 CHF
1.90 LAR = 1 CHF
46.00 MON = 1 CHF
158.00 KZT = 1 CHF
31.40 RUB = 1 CHF
8.64 UAH = 1 CHF
1829.28 UZS = 1 CHF

VKHS - CIUS - ՎԿՀՍ

     
 
Վայրը. Ֆրիբուրգ
Լեզուներ. ֆրանսերեն, գերմաներեն

Այստեղ ֆրանսերեն և գերմաներեն լեզուների ինտենսիվ կուրսերն անցկացվում են ձմռանը, գարնանը և ամռանը: Ձմեռային և գարնանային կուրսերը տևում են 15 շաբաթ և ամեն շաբաթը բաղկացած է 45 րոպե շաբաթական 20 դասալսումից, ամառայինը` 9 շաբաթ կամ 45 րոպե տևողութամբ՝ շաբաթական 25 դասալսումից: Կուրսերը կազմակերպվում են ինչպես սկսնակների, այնպես էլ առաջադեմ ուսանողների համար: Նոր 2010թ. այդ կուրսերի ընդունելությունն ավելի պարզ է, քան նախկինում:

2010թ. հուլիսի 5-ից մինչև սեպտեմբերի 3ը կկազմակերպվեն լեզուների ուսուցման երկամսյա ինտենսիվ դասընթացներ: Կուրսերի ավարտից հետո հնարավոր է ձեռք բերել դասընթացներն ավարտելու վերաբերյալ վկայական և հանձնել միջազգային քննություն:

Նպատակաուղղվածությունը.
Լեզվի ինտենսիվ կուրսերը նպատակաուղղված են 18 տարին բոլորած, դպրոցական հիմնական կրթություն կամ տասներկուամյա ուսուցմանը համարժեք կրթություն ունեցողների և գերմաներեն կամ ֆրանսերեն լեզուներով բարձրագույն կրթություն ստանալ նախապատրաստվողների համար, ինչպես նաև ցանկացած մակարդակում օտար լեզու սովորել ցանկացողների համար: Դասընթացի յուրաքանչյուր կիսամյակ դասակարգվում է 6-7 մակարդակների խմբերի` սկսնակից մինչև առաջադեմ:

Լեզվի մակարդակները.
Սկսնակից մինչև առաջադեմ: Կուրսերի առաջին օրն անցկացվում է քննական տեստ, որի արդյունքների հիման վրա մասնակիցները բաշխվում են խմբերի` համաձայն լեզվի իմացության մակարդակի: Առանձնացվում են 6ից 7 մակարդակ: Առաջին երկու շաբաթների ընթացքում մասնակիցը, ըստ տեստի արդյունքների և պարապմունքներին ցուցաբերած ակտիվության, իրավունք ունի դասավանդողի հետ քննարկել մակարդակի համապատասխանությունը: Այսպիսով սովորողների մոտ հնարավորություն կլինի տեղափոխվել բարձր կամ ցածր մակարդակի խումբ:

Նպատակը.
Ֆրանսերենի կամ գերմաներենի` որպես օտար լեզվի ուսուցում և Գյոթե կամ Ալյանս Ֆղանսեզ միջազգային քննության նախապատրաստում`ըստ 4 հիմնական ասպեկտների. կարդալ-հասկանալ, լսել-հասկանալ, քերականություն և բանավոր հաղորդակցություն: Սրանից բացի, ուսանողները հնարավորություն կունենան ուսումնասիրելու Շվեյցարիայի պատմությունը և աշխարհագրությունը:

Ուսուցման մեթոդները.
Հաղորդակցման մեթոդ, պարապմունք լսարանում, խմբային և անհատական աշխատանք:

Լրացուցիչ առաջարկներ.
Լեզվի ինքնուրույն ուսուցում դպրոցի մեդիադարանում, շրջագայություններ դպրոցից դուրս, ցանկացած սպորտաձևի ընտրության հնարավորություն (լողավազան, սպորտդահլիճ, սուսերամարտ, թենիս և այլն):

Դիպլոմ.
Դասընթացն ավարտելիս դպրոցը սովորողներին հանձնում է կուրսն ավարտելու վերաբերյալ վկայական` հիմնական ասպեկտների (կարդալ-հասկանալ, լսել-հասկանալ, քերականություն և բանավոր հաղորդակցություն) համար , որոնք գնահատվում են վեցբալանի սանդղակով:

Դպրոցը Շվեյցարիայում միջազգային քննություն անցկացնող պաշտոնապես գործող փոքրաթիվ կենտրոններից է: Դասընթացների դասախոսական անձնակազմը մասնակցում է Start Deutsch 1 & 2, ZD (Zertifikat Deutsch), Goethe Zertifikat B2, Goethe Zertifikat C1, ZOP (Zentrale Oberstufenprüfung) մակարդակների քննությունների անցկացմանը:

Տևողությունը.
«Աշնանային» և «գարնանային» դասընթացները տևում են 17 շաբաթ (շաբաթական 20 ժամ), ներառում են 2 շաբաթ արձակուրդ` Սուրբ Ծննդյան և Զատկի տոների հետ կապված: «Ամառային» դասընթացը տևում է 8ից 9 շաբաթ (շաբաթական 25 ժամ)` առանց արձակուրդի:

Հարցերի դեպքում կամ հավելյալ տեղեկությունների համար սիրով պատրաստ ենք Ձեզ մատուցելու մեր ծառայությունները՝ Ձեր ուսումը և հանգիստը Շվեյցարիայում կազմակերպելու գործում:
 
     


 
All Rights Reserved | Copyright © 2006 - 2011 | www.aratours.ch

   
Designed & Developed by WebCenter