| |
Վայրը. Ցուգ
Տարիքը. 7-8 տարեկան
Montana Zugerberg դպրոցը հիմնադրվել է 1926թ. դոկտոր Մաքս Հուսմանի կողմից: Դպրոցի հիմնադրման գաղափարի հիմքում ընկած են այնպիսի հասկացություններ, ինչպես անհատական մանկավարժության տարրերի, երիտասարդ մասնակիցների մեջ միջազգային մշակույթի ներդրման և զարգացման միջոցով դաստիարակչական իդեալների ստեղծումն ու զարգացումը: Ներկայումս դեռահասներին կյանքի պատասխանատու պահերին նախապատրաստելու գործում դպրոցն ունի հարուստ ավանդույթներ և ստեղծում է ուսումնառության կազմակերպման և սովորողների դաստիարակության համար բարձր մակարդակի հարմարավետ պայմաններ: Դպրոցի շրջանավարտների թվում են քաղաքականության, տնտեսագիտության, գիտության և մշակույթի ոլորտներում անվանի անձինք: Իրենց ժամանակին դպրոցի սովորողներից են եղել Ջոն Քերին, Նիկոլաս Հայեկը, Ֆրանսուա Լոեբը և շատ այլոք:
Դպրոցում գործում է ուսուցման երկու բաժին. շվեյցարական, որն իրականացնում է ուսումնական ծրագիր գերմաներեն ու անգլերեն լեզուներով և միջազգային` միայն անգլերեն լեզվով:
Ծրագիրը նախատեսված է 7-18 տարեկանների, 7-16 տարեկանների (միջնակարգ կրթություն) համար, ավելին` նաև 11-12 դասարաններն ավարտածների համար. տրվում է Բակալավրի ընդհանուր ճանաչում գտած դիպլոմ: Բացի այդ անցկացվում են SAT և TOEFL լեզուների դիպլոմ ստանալու նախապատրաստական դասընթացներ:
Խմբերի կազմը` մինչև 15 հոգի: Դպրոցում սովորում են 35 ազգությունների ներկայացուցիչներ:
Երեխաները տեղավորվում են երկտեղանոց կացարաններում, սենյակները հանդերձավորված են, անմիջապես դպրոցի ճաշարանում տրվում է երեքանգամյա սնունդ: Կան նաև սրճարաններ: Բոլոր սովորողների տրամադրության տակ է վճարովի լվացքատունը:
Կազմակերպվում են սպորտային խաղեր: Դպրոցն ունի իր նվագախումբը, հնարավորություն կա նաև արհեստավարժ դասավանդողների ղեկավարությամբ սովորել որևէ երաժշտական գործիք նվագել:
Հանգստյան օրերին երեխաներին սպասվում են էքսկուրսիա Շվեյցարիայի հայտնի քաղաքներով, հատուկ ժամանցային և սպորտային ծրագրեր, այցելություն թանգարաններ, թատրոններ և այլն:
Ձեզ հարկավո՞ր են ավելի մանրամասն տեղեկություններ: Մենք սիրով Ձեզ կտրամադրենք: Արդեն որոշե՞լ եք: Մենք սիրով կկազմակերպենք: |
|