| |
Վայրը. Վիլար սյուր Օլոն
Տարիքը. 4-14 տարեկան
Ecole La Garenne-ն հիմնադրվել է 1947թ., գտնվում է Շվեյցարիայի ֆրանսիախոս հատվածում, փոքրիկ հանգստավայր Վիլարում՝ 1250մ բարձրության վրա: Լոզանից և Ժնևից շատ հեշտությամբ կարելի է հասնել Վիլար մեքենայով կամ գնացքով: Դպրոցը գտնվում է բանուկ ավտոճանապարհներից հեռու, գեղեցիկ մի պարտեզում: Այս դպրոցի անփոփոխ բարձր վարկանիշը և ճանաչումը նրա դասավանդողների և անձնակազմի արհեստավարժության արդյունք են:
Ուսում կարելի է ստանալ երկու լեզուներով. անգլերեն կամ ֆրանսերեն: Ուսումնական ծրագրերը լավ համապատասխանեցված են և հասանելի են անգամ այն աշակերտներին, ում մայրենի լեզուն անգլերենը կամ ֆրանսերենը չէ: Դասերն անցկացվում են փոքր խմբերով: Երեխաների հետ աշխատում են փորձառու մանկավարժներ, որոնք նրանց օգնում են հարմարվել կյանքի անսովոր իրավիճակներին:
Բացառիկ ուշադրություն է դարձվում լեզուների, երաժշտության, համակարգչային ուսուցմանը: Աշակերտների կյանքում մեծ դեր են խաղում նաև սպորտային պարապմունքները:
Աշակերտների մոտ դաստիարակել պատասխանատվության զգացում, հարգանք ավանդական արժեքների նկատմամբ, առաջացնել զգայական պաշտպանվածության զգացում. ահա սա է դպրոցի սկզբունաքային քաղաքականությունը: Դպրոցի նշանաբանն է` «Երեխաները մեր ապագան են»: Այստեղ խորապես համոզված են. ինչպիսին կմեծանան նրանք, շատ բաներով կախված կլինի, թե ինչպիսին կդառնա աշխարհը վաղը:
Ձեզ հարկավո՞ր են ավելի մանրամասն տեղեկություններ: Մենք սիրով Ձեզ կտրամադրենք: Արդեն որոշե՞լ եք: Մենք սիրով կկազմակերպենք: |
|