rus | arm | eng 

Մեր տեղական ժամանակը
Շվեյցարիա
 
Zurich-10°C
Basel-City-9°C
Berne-10°C
Geneva-7°C
Zermatt-11°C

Web Cameras
0.82 EUR = 1 CHF
410.00 AMD = 1 CHF
1.90 LAR = 1 CHF
46.00 MON = 1 CHF
158.00 KZT = 1 CHF
31.40 RUB = 1 CHF
8.64 UAH = 1 CHF
1829.28 UZS = 1 CHF

Բրիլյանմոնտի դպրոց

     
  Վայրը. Լոզան
Տարիքը. 13-18 տարեկան

College International Brillantmont-ը հիմնադրվել է 1882թ. Այստեղ սովորում են աշխարհի գրեթե 35 երկրներից` նախապատրաստվելով Եվրոպայի և Ամերիկայի համալսարանների ընդունելությանը: Դպրոցի ակադեմիական, մշակութային և սպորտային կյանքի արդյունավետ զուգորդումը դասավանդման բարձր մակարդակի հետ հատկապես նպաստում են առավելագույնս բացահայտել յուրաքանչյուր աշակերտի անհատական հնարավորություններն ու տաղանդը: Դպրոցն ունի լեզուների ուսուցման ծրագրերի մեծ համբավ:

College International Brillantmont-ը հանդիսանում է Շվեյցարիայի մասնավոր դպրոցների ասոցիացիայի անդամ, հավատարմագրված է միջազգային դպրոցների Եվրոպական խորհրդի, դպրոցների ասոցիացիայի և Նոր Անգլիայի, ԱՄՆ-ի քոլեջների կողմից:

Դպրոցը գտնվում է Շվեյցարիայի ֆրանսիախոս շրջանում, Լոզան քաղաքի կենտրոնում, գեղեցիկ մի այգում, որտեղից տեսարան է բացվում դեպի գեղատեսիլ Ժնևի լիճը: Դպրոցի 15.000մ2 զբաղեցնող տարածքում տեղակայված են յոթ մասնաշենքեր և երկու սպորտային հրապարակ: Հինգ տնակները համարվում են բնակելի մասնաշենքեր. La Chateau-ում ապրում են 13-18 տարեկան, Montribeau-ում` 16-18 տարեկան, Graveline-ում` 18 տարեկանից բարձր աղջիկները: 13-18 տարեկան տղաներն ապրում են La Villa-ում, իսկ 18 տարեկանից բարձր սովորող տղաները` Pierre Grise-ում: Բոլոր աշակերտները տեղավորվում են մեկ կամ երկտեղանի հարմարավետ սենյակներում, որտեղից ակնահաճո տեսարան է բացվում դեպի Ալպերի շրջակայքը:

Դպրոցից 5 րոպե հեռավորության վրա գտնվում են Լոզանի հիմնական տեսարժան վայրերը. մայր տաճարը, թանգարաններ և այլն: Այս դպրոցի շրջանավարտները հանդիսանում են աշխարհի ճանաչված համալսարանների ուսանողներ, այդ թվում Manchester, Nottingham, Southampton, Royal Holloway, UCL, King's College London համալսարանների:

Ձեզ հարկավո՞ր են ավելի մանրամասն տեղեկություններ: Մենք սիրով Ձեզ կտրամադրենք: Արդեն որոշե՞լ եք: Մենք սիրով կկազմակերպենք:
 
     


 
All Rights Reserved | Copyright © 2006 - 2011 | www.aratours.ch

   
Designed & Developed by WebCenter