rus | arm | eng 

Մեր տեղական ժամանակը
Շվեյցարիա
 
Zurich-7°C
Basel-City-7°C
Berne-6°C
Geneva-3°C
Zermatt-11°C

Web Cameras
0.82 EUR = 1 CHF
410.00 AMD = 1 CHF
1.90 LAR = 1 CHF
46.00 MON = 1 CHF
158.00 KZT = 1 CHF
31.40 RUB = 1 CHF
8.64 UAH = 1 CHF
1829.28 UZS = 1 CHF

Լեմանի դպրոց

     
  Վայր. Ժնև
Տարիքը. 3-19 տարեկան

Ecole du Léman-ը ճանաչված միջազգային դպրոց է, որը հիմնադրվել է 1960թ., գտնվում է Շվեյցարիայի ֆրանսիախոս հատվածում, Բերսուա վայրում, Ժնև քաղաքի մոտ: Քոլեջի հիմնադիրներն ու անձնակազմը հատկապես հպարտանում են, որ դպրոցում տիրում է հոգատարության, հասկացողության, ընտանեկան ջերմ մթնոլորտ:

Դասարանները մեծ չեն (մինչև 10 հոգի) և յուրաքանչյուր աշակերտի ցուցաբերվում է անհատական մոտեցում ու ուշադրություն: Ուսումնական ծրագիրը բավականին հագեցած է և մանրակրկիտ ձևով համապատասխանեցված յուրաքանչուրի անհատական պահանջներին: Առկա են տարբեր սպորտային և հրաշալի մշակութա-ժամանցային ծրագրեր:

Դպրոցում գործում է երգչախումբ, նվագախումբ, թատերական խումբ, բանավեճի ակումբ, Միավորված Ազգերի ուսանողական Կազմակերպությունը: Հանգստյան օրերին կազմակերպվում են տարբեր էքսկուրսիաներ, արշավներ, այցելություն կինո, թատրոն և խանութներ կամ պարզապես դահուկ են քշում: Աշակերտներն ապրում են տարբեր մասնաշենքերում` ըստ սեռի և տարիքի, ամեն սենյակում 2-3 հոգի: Յուրաքանչյուր մասնաշենք ունի իր հանգստի սենյակը, դասասենյակը, ինչպես նաև խոհանոցը` թեթև սնունդ պատրաստելու համար: Դեռ ավելին, յուրաքանչյուրում կա վիդեոյի, համացանցին միանալու հնարավորություն, հեռախոսներ, անհատական էլեկտրոնային ձայնային փոստ, վճարովի լվացքի մեքենա :

Դպրոցը հավատարմագրված է դպրոցների ասոցիացիայի և Նոր Անգլիայի քոլեջների, ինչպես նաև միջազգային դպրոցների Եվրոպական խորհրդի կողմից: Դպրոցն ունի մանկապարտեզի, տարրական և միջնակարգ, ինչպես նաև ավագ դպրոցի աստիճաններ: Ուսումը հնարավոր է անգլո-ամերիկյան և շվեյցարա-ֆրանսիական բաժիններում:

Ձեզ հարկավո՞ր են ավելի մանրամասն տեղեկություններ: Մենք սիրով Ձեզ կտրամադրենք: Արդեն որոշե՞լ եք: Մենք սիրով կկազմակերպենք:
 
     


 
All Rights Reserved | Copyright © 2006 - 2011 | www.aratours.ch

   
Designed & Developed by WebCenter