| |
Վայրը. Վիլար սյուր Օլոն
Տարիքը. 9-18 տարեկան
Аiglon քոլեջը հիմնադրվել է 1949թ. և հանդիսանում է երկրում լավագույններից մեկը: Այն ունի 16 հարմարավետ մասնաշենքեր, որոնք գտնվում են 1170մ բարձրության վրա և զբաղեցնում է 46.000մ2 տարածք: Քոլեջն իր տիրապետության տակ ունի ժամանակակից ուսումնական մասնաշենքեր, լաբորատորիաներ և լինգաֆոնային կաբինետներ, գրադարաններ և սպորտային կենտրոններ:
Այստեղ կրթություն են ստանում երեխաներ աշխարհի 55 երկրներից, բոլոր պարապմունքներն անցկացվում են անգլերենով: Ուսումնական ծրագիրը կազմվում է` հաշվի առնելով յուրաքանչյուրի անհատական առաջարկությունները: Քոլեջում առաջնորդվում են High National Diploma-ի ծրագրով: Բացի այդ ամռանը 10-16 տարեկան աշակերտների համար քոլեջում կազմակերպվում են անգլերենի և ֆրանսերենի դասընթացներ:
Ձեզ հարկավո՞ր են ավելի մանրամասն տեղեկություններ: Մենք սիրով Ձեզ կտրամադրենք: Արդեն որոշե՞լ եք: Մենք սիրով կկազմակերպենք:
|
|