rus | arm | eng 

Մեր տեղական ժամանակը
Շվեյցարիա
 
Zurich-11°C
Basel-City-10°C
Berne-10°C
Geneva-8°C
Zermatt-17°C

Web Cameras
0.82 EUR = 1 CHF
410.00 AMD = 1 CHF
1.90 LAR = 1 CHF
46.00 MON = 1 CHF
158.00 KZT = 1 CHF
31.40 RUB = 1 CHF
8.64 UAH = 1 CHF
1829.28 UZS = 1 CHF

Գղույեղի քոլեջ

     
  Վայր. Գղույեղ, Ֆրիբուրգ կանտոն
Տարիքը. 12-20 տարեկան

«La Gruyère» քոլեջը հայտնի է իր գեղեցիկ ավանդույթներով և համաշխարհային համբավով: Հաստատության հիմնական սկզբունքը հանդիսանում է միջազգային դաստիարակությունը և մշակութային լայն փոխանակումները: Դպրոցը համեմատաբար փոքր է, բայց այն առանձնանում է կազմակերպչական բարձր մակարդակով և նախկին Միությունից եկվոր-ուսանողների մեծ թվով: Ամեն տարի դպրոց ընդունում է 12-20 տարեկան 15-ից ավել ազգությունների ավելի քան 80 աշակերտ: Ընդ որում որակյալ կրթություն ապահովելու համար նրանք տեղաբաշխվում են 8-10 դասարաններում:

Ուսումնական ծրագրերը նախատեսված են մինչև 9-րդ դասարանի միջնակարգ կրթության համար: 10-12 դասարանների ընթացքում կազմակերպվում է այսպես կոչված «Մատյուրիտե սվիսս»-ը, բացի այդ անցկացվում են կոմերցիոն կուրսեր` նպատակ ունենալով աշակերտներին նախապատրաստել հյուրանոցային և բիզնեսի ուղղվածությամբ բարձրագույն դպրոցների ընդունելությանը: Տարվա ընթացքում և ամառային արձակուրդներին անցկացվում են ֆրանսերեն և անգլերեն լեզուների դասընթացներ:

Աշակերտներն ապրում և սովորում են դպրոց-ինտերնատում, սենյակներն հարմարավետ են և աղջիկների ու տղաների համար առանձին:

Դպրոցի պատերից ներս յուրաքանչյուր աշակերտի զարգացումն ապահովելու համար ուսումը կազմակերպվում է ինչպես դպրոցի շրջանակներում, այնպես էլ անմիջապես շրջանի հաստատություններում և կազմակերպություններում:

Կյանքը դպրոցում ենթարկվում է ներքին ռիթմին` կախված ծրագրից և նախատեսում է օրական 3 ժամյա պարապմունք: Այդ ողջ ընթացքում ակնառու է դասավանդողների և մանկավարժների համապատասխան օժանդակությունը:

Դասերից ազատ ժամանակ աշակերտներն անցկացնում են սպորտային դահլիճներում, գրադարանում, խաղային, հեռուստատեսային և համակարգչային սրահներում, զբաղվում մշակութային ծրագրերով: Դպրոցն ունի իր խոհանոցը, որտեղ իրենց խոհարարական հմտություններով աչքի է ընկնում բարձրակարգ անձնակազմը: Ընդմիջումներին աշակերտները կարող են նաև թեթև սնվել դպրոցի սրճարանում:

Ամեն տարի դպրոցում կազմակերպվում են կոնֆերանսներ, ներկայացումներ և փառատոններ: Հանգստյան օրերին և արձակուրդներին աշակերտները կարող են ճանապարհորդել ինչպես Շվեյցարիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Ձեզ հարկավո՞ր են ավելի մանրամասն տեղեկություններ: Մենք սիրով Ձեզ կտրամադրենք: Արդեն որոշե՞լ եք: Մենք սիրով կկազմակերպենք:
 
     


 
All Rights Reserved | Copyright © 2006 - 2011 | www.aratours.ch

   
Designed & Developed by WebCenter