
Կցանկանա՞յիք կատարել փոքրիկ էքսկուրսիա Ձեր նախընտրած քաղաքում: Մենք սիրով այն կկազմակերպենք Ձեզ համար: Մեր փորձառու ուղեկցորդ-գիդը Ձեր տրամադրության տակ է՝ քաղաքի թաքնված հրաշքները և գողտրիկ անկյունները Ձեր առջև բացահայտելու համար:
Ձեզ առաջարկում ենք էքսկուրսիաներ Ցյուրիխ, Բազել, Բեռն, Լոզան, Ժնև և Լյուցերն քաղաքներում: Միաժամանակ Ձեզ ենք ներկայացնում մեր մեկօրյա էքսկուրսիաների ցանկը:
1. Բեռն (Bern), UNESCO, աշխարհի մշակութային ժառանգություն, Բղո (Broc)՝ այցելություն Nestlé շոկոլադի գործարան, Գղյույեղ (Gruyère)՝ շվեցարական պանրի մայրաքաղաք, Գշտաադ (Gstaad)՝ թենիսի միջազգային մրցաշարերի կենտրոն:
2. Լոզան (Lausanne)՝ օլիմպիական խաղերի մայրաքաղաք, Մոնթղո (Montreux)՝ Շիյոն ամրոց, Լավեյ (Lavey)՝ հանքային բաղնիքներ:
3. Լուցերն (Luzern)՝ Հին քաղաքը, Ինտերլակեն (Interlaken)՝ միջազգային կոնգրես-կենտրոն, Բեռն(Bern)՝ Շվեյցարիայի մայրաքաղաք 1848թ-ից:
4. Լուցերն (Luzern)՝ լացող առյուծի հուշարձան, Բյուրգնշտոկ (Bürgenstock)՝ համայնապատկեր թերակղզուց, Մորշախ (Morschach)՝ Սուիս հոլիդեի պարկ (Swiss Holiday Parc):
5. Լուցերն (Luzern)՝ հին քաղաքը, Անդրմաթ (Andermatt)՝ սատանայի կամուրջը, Լոքարնո (Locarno)՝ միջազգային կինոփառատոն, Բրիսսագո կղզի (Brissago)՝ բուսաբանական այգի:
6. Ցյուրիխ (Zürich)՝ Շվեյցարիայի առևտրա-ֆինանսական կենտրոն, Շաֆհաուզն (Schaffhausen)՝ Շտաին ամ Ռաին (Stein am Rhein)՝ Հռենոսի ջրվեժ, Եվրոպայի ամենամեծ ջրվեժը:
7. Մոնթղո (Montreux)՝ Շիյոն ամրոց, Քխան-Մոնտանա (Crans-Montana)՝ քայլարշավի դրախտավայր:
Թանգարանների տուր. Բեռն (Bern)՝ Հին քաղաքը, UNESCO, աշխարհի մշակութային ժառանգություն, Բազել (Basel)՝ երեք երկրների (Շվեյցարիա, Գերմանիա, Ֆրանսիա) մշակութային քաղաք:
Այգիների տուր. Բեռն (Bern)՝ վարդերի պուրակ, Ինտերլակեն (Interlaken)՝ Կուրսաալ այգի, ճապոնական այգի, Գրինդլվալդ (Grindelwald) բնության դրախտավայր:
Սառույցի տուր. Լուցերն (Luzern)՝ սառցե այգի, Բեթմերալպ (Bettmerlap)՝ Ալեչի սառցադաշտեր:
Կամրջի տուր. Լուցերն (Luzern) Կապպելբրյուքե, Անդրմաթ (Andermatt), սատանայի կամուրջը
Ընտանեկան զբոսանք. Լուցերն (Luzern)՝ տրանսպորտի տուն, Բաար (Baar)՝ Դժոխային քարանձավ, Գոլդաու (Goldau)՝ կենդանական աշխարհ:
Ակվա տուր. Բեռն (Bern)՝ ցայտաղբյուրների քաղաք, Լոյկերբադ (Leukerbad)՝ շվեցարական ամենամեծ Wellness-կենտրոնը:
Նշված էքսկուրսիաների արժեքը կորոշվի ըստ մեկնման կետի և մասնակիցների քանակի: