| |
Վայրը. Մոնտղո
Տարիքը. 8-19 տարեկան
Institut Monte Rosa-ն հիմնադրվել է 1874թ. և շվեյցարական ուսումնական հաստատությունների շարքում հանդիսանում է առաջատարներից: Այս հաստատության առավելություններից է կրթության ոլորտում փորձառության արդյունավետ զուգորդումը առանձնահատուկ ուսումնական ձեռնարկների մշակման, ինչպես նաև սովորողների միջև բարենպաստ մթնոլորտի հետ:
Institut Monte Rosa-ն գտնվում է Մոնտղո քաղաքի մոտ, IX-րդ դարի հայտնի Շիլյոնի ամրոցից ոչ հեռու, որը ժամանակին գովերգել է Բայրոնն իր «Շիլյոնի կալանավորը» պոեմում: Ի դեպ, դպրոցի պատուհանից տեսարան է բացվում դեպի Ժնևի լիճ և Ալպյան լեռներ:
Հին շենքում գտնվում են 18 դասասենյակներ, համակարգչային դասարան, ուսումնական լաբորատորիա, ճաշարան, սրճարան, սպորտդահլիճ, հանգստի սենյակ: Դպրոցի տարածքում կան նաև բասկետբոլի և վոլեյբոլի խաղահրապարակներ, թենիսի կորտ:
Ուսումնական ծրագիրը
Դպրոցի անգլիալեզու բաժնում ուսուցումն իրականացվում է անգլերեն լեզվով` ըստ ամերիկյան և կանադական դպրոցների ծրագրերի:
Տարրական դպրոցի (3-6 Grade) ուսումնական ծրագրի մեջ մտնում են. ընթերցանություն, գրավոր խոսք, գրականություն, բանահյուսություն, մաթեմատիկա, հասարակագիտություն, բնական գիտություններ, ֆրանսերեն լեզու, արվեստաբանություն, ֆիզկուլտուրա, ընտրովի առարկաներ (գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, ինֆորմատիկա):
Ոչ լրիվ միջնակարգ դպրոցի (7-8 Grade) ուսումնական ծրագիրը ներառում է. անգլիական գրականություն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներ, մաթեմատիկա, հասարակագիտություն, բնական գիտություններ, կիրառական արվեստ, ֆիզկուլտուրա, ընտրովի առարկաներ (գերմաներեն, իսպաներեն լեզուներ):
Միջնակարգ դպրոցի (9-12 Grade) ծրագրի մեջ մտնում են. անգլերեն լեզու և համաշխարհային գրականություն, նախապատրաստական դասընթացներ համալսարան ընդունվելու համար, մաթեմատիկա, համաշխարհային մշակույթ, օտար լեզու, համաշխարհային պատմություն, աշխարհագրություն, քիմիա, կենսաբանություն և ֆիզիկա, Հյուսիսային Ամերիկայի պատմություն, ֆինանսական մենեջմենթ, տնտեսագիտություն, ընտրովի առարկաներ (գերմաներեն, իսպաներեն, իտալերեն լեզուներ, մենեջմենթ, ֆինանսներ, ինֆորմատիկա, երաժշտություն, արվեստ):
Համալսարան ընդունվելու դասընթացի ուսումնական ծրագիրը ներառում է. նախապատրաստում հանձնելու Advanced Placement Program (AP) of CEEB, SAT I + II քննությունները, ինչպես նաև անգլերեն և ֆրանսերեն լեզուների, տնտեսագիտության և բիզնեսի, հիմնական առարկաների (հասարակագիտություն, բնական գիտություններ, մաթեմատիկա) ինտենսիվ դասընթացներ :
Տրանսակադեմիական ծրագիրը նախատեսված է այն աշակերտների համար, ովքեր պատրաստվում են ուսումը շարունակել բիզնես դպրոցներում: Նրանց համար դասացուցակը կազմվում է` ելնելով աշակերտների հնարավորություններից և գիտելիքներից: Հիմնական առարկաներից են տնտեսագիտությունը և բիզնես անգլերեն լեզուն, նախապատրաստում հանձնելու TOEFL, մաթեմատիկա, ֆրանսերեն լեզու:
Դպրոցն ապահովում է հինալի ակադեմիական նախապատրաստում և համալսարան ընդունվելիս իր աշակերտներին ցուցաբերում է բազմակողմանի օժանդակություն, ինչն, անշուշտ, երաշխավորում է շրջանավարտներին ընդունվել եվրոպական, կանադական և ամերիկյան լավագույն համալսարաններ:
Կացարանը և սնունդը
Աղջիկներն ու տղաներն ապրում են առանձին հարմարավետ սենյակներում` նախատեսված 1-2 հոգու համար: Դպրոցի ճաշարանում կազմակերպվում է երեքանգամյա սնունդ: Հնարավոր է նաև թեթև սնունդ դպրոցի սրճարանում: Բոլոր սովորողների տրամադրության տակ է նաև վճարովի լվացքատունը:
Աշակերտների համար առաջարկվում են սպորտով զբաղվելու և ժամանցի բազմատեսակ ծրագրեր: Դասերից ազատ ժամերին կազմակերպվում են էքսկուրսիա դեպի Ժնևի լիճ, այցելություն թատրոններ, համերգասրահներ, թանգարաններ և ցուցահանդեսներ, մասնակցություն համերգներին, նրանք կարող են զբաղվել պարով կամ ֆիլմ դիտել:
Նախատեսված են նաև ուղևորություններ դեպի Բեռն, Ժնև, Լոզան քաղաքներ:
Ձեզ հարկավո՞ր են ավելի մանրամասն տեղեկություններ: Մենք սիրով Ձեզ կտրամադրենք: Արդեն որոշե՞լ եք: Մենք սիրով կկազմակերպենք:
|
|