| |
Վայրը. Սանկտ-Գալլեն
Տարիքը. 11-18 տարեկան
Institut auf dem Rosenberg-ը նշանավոր միջազգային դպրոց-պանսիոն է տղաների և աղջիկների համար, որը հիմնադրվել է 1889թ.: Դպրոցը գտնվում է Շվեյցարիայի գերմանախոս շրջանում, Բոդենի լճափի գեղատեսիլ ալպիական լեռնահովտում, Սանկտ-Գալեն քաղաքից ոչ հեռու:
Դպրոցը հայտնի է իր խիստ ակադեմիական ստանդարտներով և սովորողների գերազանց վարկանիշով, որոնք հետագայում արժանի տեղեր են զբաղեցնում աշխարհի լավագույն համալսարաններում: Դպրոցն արժանահավատորեն ճանաչված է որպես առաջատար ուսումնական հաստատություններից ոչ միայն Շվեյցարիայում, այլ ամբողջ Եվրոպայում:
Ուսումնական հաստատությունն ընձեռում է ուսումնական դասընթացների լայն ընտրության հնարավորություն (գերմանական Abitur, բրիտանական A-level, շվեյցարական Matura, իտալական Maturita Italiana), ինչպես նաև առաջարկում է անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն լեզուների քննություններ հանձնելու նախապատրաստական դասընթացների և հետագա մասնագիտական կրթության ծրագրի ընտրության օժանդակություն:
Դպրոցն ապահովված է լավագույն գիտական լաբորատորիաներով, հարուստ գրադարանով, համակարգչային դասարաններով, ֆոտոլաբորատորիաներով, ինչպես նաև ուսումնական և կացարանային ժամանակակից մասնաշենքերով, սպորտհրապարակներով, թենիսի կորտով, փակ լողավազանով:
Անգլո-ամերիկյան բաժին
- Ամերիկյան ծրագիր. նախապատրաստում ընդունվելու ամերիկյան և այլ միջազգային քոլեջներ, համալսարաններ, հանձնելու SAT, TOEFL քննություններն ու թեստերը: Շրջանավարտներին տրվում է լրիվ միջնակարգ կրթության մասին ամերիկյան դիպլոմ:
- Բրիտանական ծրագիր. շրջանավարտներին հանձնվում է լրիվ միջնակարգ կրթության մասին բրիտանական դիպլոմ, նախապատրաստում ընդունվելու բրիտանական և եվրոպական համալսարաններ, հանձնելու AS և A-levels, GCSE, GCE քննությունները:
- 11-րդ դասարանն ավարտած աշակերտների, ինչպես նաև նրանց համար, ովքեր պատրաստվում են շարունակել ուսումը Մեծ Բրիտանիայի, Ամերիկայի բարձրագույն դպրոցներում և համալսարաններում, առաջարկվում են համալսարան ընդունվելու նախապատրաստական դասընթացներ (անգլերեն լեզվի ինտենսիվ դասընթացներ): Տևողությունը` 1 եռամսյակ և ավել:
Շվեյցարական բաժին
- Աշակերտներն ստանում են տարրական և միջնակարգ կրթություն գերմաներեն լեզվով
- Նախապատրաստում հանձնելու Swiss Matura քննությունը և ընդունվել շվեյցարական համալսարաններ
- Ուսումնառություն կոմերցիոն բաժնում` ըստ շվեյցարական ծրագրի, և դիպլոմի ստացում (VSH)
Իտալական բաժին
- Նախապատրաստական կուրսեր իտալական կամ շվեյցարական համալսարաններում սովորելու համար
- Նախապատրաստում հանձնելու Esame di Stato քննություն
Լեզուների բաժին
- Անգլերեն, գերմաներեն լեզուների ինտենսիվ դասընթացներ` շաբաթական 25-30 ժամ
- Նախապատրաստում հանձնելու լեզվի TOEFL SAT I & II քննություններն ու թեստերը
- Ինտենսիվ դասեր և դիպլոմի ստացում. ուսումնասիրվում են գերմաներենը կամ անգլերենը որպես օտար լեզու
Կացարանը և սնունդը
Երեխաները տեղավորվում են 2 կամ 3 տեղանի սենյակներով մասնաշենքերում, հնարավոր է նաև մեկտեղանի սենյակ, ընդ որում հարմարավետ են և՛ սենյակները, և՛ հարկաբաժինները: Սենյակները կահավորված են լավագուն ձևով, իսկ դպրոցի ճաշարանում կազմակերպվում է երեք անգամյա սնունդ: Դպրոցն ունի սրճարան: Երեխաների տրամադրության տակ է նաև վճարովի լվացքատունը:
Հնարավորություն կա զբաղվելու սպորտային խաղերով: Դպրոցն ունի իր նվագախումբը. այստեղ հնարավոր է արհեստավարժ ուսուցիչների ղեկավարությամբ սովորել որևէ երաժշտական գործիք նվագել, զբաղվել թատերական արվեստով (քանի որ դպրոցն ունի իր թատրոնը), ինչպես նաև ճարտարապետությամբ:
Ձեզ հարկավո՞ր են ավելի մանրամասն տեղեկություններ: Մենք սիրով Ձեզ կտրամադրենք: Արդեն որոշե՞լ եք: Մենք սիրով կկազմակերպենք:
|
|