| |
Վայրը. Լեյզան
Տարիքը. 13-19 տարեկան
Leysin American School (LAS)-ը հիմնադրվել է 1960թ., հանդիսանում է 9-13-րդ դասարաններով, ինչպես նաև Postgraduate ծրագրով համատեղ կրթությամբ դպրոց-պանսիոն: Դպրոցը գտնվում է Շվեյցարիայի ֆրանսիախոս շրջանում, 1263մ բարձրության վրա, Մոնտղոյից ոչ հեռու գտնվող Լեյզան քաղաքում:
Լեյզանի ֆանտաստիկ կլիման պայմանավորված է նրա` Ալպերի հարավային լանջերին բարձրլեռնային դիրքով, որը քաղաքը պաշտպանում է սառը քամիներից: Հանգստավայրի մեղմ արևային կլիման և զարգացած ինֆրակառուցվածքը ակտիվ հանգիստ նախընտրողների համար ապահովում են լայն հնարավորություններ: Այն աշխարհում հայտնի է որպես առաջնակարգ հանգստավայրեր:
Դպրոցում առկա են կրթության միջազգային համակարգի գերազանց ավանդույթներ: Տարեկան դպրոց են ընդունվում ավելի քան 50 երկրներից 350 աշակերտ: Դպրոցի հիմնական նպատակն է իր սաներին սովորեցնել իրենց հնարավորություններն ընդլայնելու կարողություններ: Յուրաքանչյուր աշակերտին ցուցաբերվում է անհատական ուշադրություն, իսկ աշակերտների հետ ուսուցիչների սերտ շփումը թույլ է տալիս հասնել կրթության լավագույն արդյունքների:
LAS-ը Շվեյցարիայում առաջին ամերիկյան դպրոց-պանսիոնն է, որը ստացել է Քոլեջների ասոցիացիայի և Կենտրոնական նահանգների (ԱՄՆ) դպրոցների և Մեծ Բրիտանիայի Միջազգային դպրոցների Եվրոպական կոնսիլիումի հավատարմագիր: Դպրոցը հավատարմագրված է միջազգային դպրոցների Եվրոխորհրդի, Միջազգային ստանդարտների Կազմակերպության կողմից և հանդիսանում է Շվեյցարիայի Անկախ դպրոցների ասոցիացիայի անդամ:
Դպրոցը հագեցած է գիտական լաբորատորիաներով, համակարգչային սրահներով, հարուստ գրադարանով, գեղարվեստական և երաժշտական ստուդիաներով: Դպրոցի տարածքում գործում է խանութ, սրճարան, գիմնաստիկայի դահլիճ` իր մարզաձողերով, խաղահրապարակներ, սպորտդահլիճ և կինոթատրոն:
Հիմնական լեզուն անգլերենն է, ուստի ուսուցիչներն ու անձնակազմը անգլիախոս են (ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից): Անշուշտ կա նաև ծրագիր` անգլերենը որպես երկրորդ օտար լեզու: Դասավանդվում են նաև ֆրանսերեն, գերմաներեն և իսպաներեն լեզուներ (ռուսերեն լեզու չի դասավանդվում): Ներքին քննություններից զատ հանձնվում են հետևյալ միջազգային թեստերը. PSAT, SAT, IB, AP, TOEFL. U.S. High School Diploma, International Studies Diploma International Baccalaureate Diploma: Աշակերտների մեծ մասն ընդունվում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի այլ երկրների համալսարաններ:
Բոլոր սովորողներն ապրում են տղաների և աղջիկների համար առանձին կացարաններում, տեղավորումը կազմակերպվում է ըստ սովորողների տարիքի, ընդ որում բոլոր հարմարություններն ունեցող սենյակները նախատեսված են 2-3 հոգու համար: Կացարաններն ապահովված են հեռախոսներով, լվացքի մեքենաներով, խոհանոցներով, հանգստի սենյակներով: Սնունդը կազմակերպվում է դպրոցի ճաշարանում և լրիվ պանսիոնային է:
Շաբաթ օրերին երեխաներին սպասվում է էքսկուրսիա Շվեյցարիայի քաղաքներով. Ժնև, Մոնտղո, Լոզան, Բեռն, Ցերմաթթ, ժամանցային այգիներ, ջրաշխարհ, պանրի և շոկոլադի գործարաններ:
Ձեզ հարկավո՞ր են ավելի մանրամասն տեղեկություններ: Մենք սիրով Ձեզ կտրամադրենք: Արդեն որոշե՞լ եք: Մենք սիրով կկազմակերպենք:
|
|