| |
Վայրը. Ռոլ, Գշտաադ
Տարիքը. 7-19 տարեկան
Լե Ռոզեյ դպրոցը հիմնադրվել է 1880թ.: Այն համարվում է Եվրոպայում լավագույն և հեղինակավոր դպրոցներից մեկը: Դպրոցի հանրաճանաչությունն ու համբավը պայմանավորված են նրա ավանդույթներով և հիմնադիրների ոգով:
«Լե Ռոզեյն» իր աշակերտներին հնարավորություն է տալիս դառնալ նոր անծայրածիր աշխարհի լիարժեք քաղաքացիներ, որոնք լիովին պատրաստ են հաղթահարել դարի դժվարությունները: Ուսումն այստեղ կազմակերպվում է անգլիական և ֆրանսիական բաժիններում: Դպրոցն առաջարկում է ստանդարտ և առաջադեմ մակարդակների դասընթացների լայն ընտրանի: Այստեղ անցկացվում են նաև ամերիկյան TOEFL, SAT1 և SAT2 քննությունների նախապատրաստական ինտենսիվ դասընթացներ:
Լե Ռոզեյում ուսման մակարդակն ու որակը հիմնվում են պարզ սկզբունքների վրա. փոքր խմբեր, բարձր որակավորում ունեցող ուսուցչական կազմ (այստեղ աշխատում են 30 երկրների ներկայացուցիչներ), լավ կազմակերպված և բազմիցս կիրառված մեթոդներ և գերազանց ինֆրակառուցվածք, որը հնարավորություն է տալիս իդեալական ձևով կազմակերպել ուսումնական և սպորտային պարապմունքները: Դպրոցը գտնվում է 30 հեկտար տարածք զբաղեցնող մի հրաշագեղ այգու գողտրիկ ու հինավուրց առանձնատանը:
Հունվար-մարտ ամիսներին, երբ Ժնևյան լճի շրջակայքը պատվում է մշուշով, ամբողջ դպրոցը ժամանակավոր ուղևորվում է արևոտ քաղաք Գշտաադ` տեղավորվելով սեփական լեռնատնակներում: Դպրոցի ոսումնական և հասարակական կյանքը շարունակվում է, իսկ աշակերտները հաճույքով զբաղվում են ձմեռային սպորտաձևերով: Ձմեռային ճամբարը Լե Ռոզեյի առանձնահատկություններից է, որը թույլ է տալիս ոչ միայն բավականություն ստանալ արևից և լեռնային օդից, այլ նաև բազմաբովանդակ դարձնել դպրոցական կյանքը:
Դպրոցը մեծ ուշադրություն է դարձնում իր աշակերտների հոգևոր զարգացմանը: Այստեղ հնարավոր է որևէ երաժշտական գործիք սովորել, իսկ փորձառու և բանիմաց դասավանդողները բոլոր ցանկացողներին կպատրաստեն հանձնելու Թագավորական երաժշտական ակադեմիայի քննություններ:
Դպրոցն ունի դասական և ջազային նվագախմբեր, ռոք խումբ և երգչախմբեր: Հնարավորություն կա նաև զբաղվելու գրաֆիկայով, գեղանկարչությամբ, մետաքսի և ճենապակու վրա նկարչությամբ, համակարգչային գրաֆիկայով, լուսանկարչությամբ ու արվեստի շատ ու շատ այլ ձևերով:
Ձեզ հարկավո՞ր են ավելի մանրամասն տեղեկություններ: Մենք սիրով Ձեզ կտրամադրենք: Արդեն որոշե՞լ եք: Մենք սիրով կկազմակերպենք:
|
|