| |
Վայր. Լոզան
Տարիքը. 12-19 տարեկան
Դպրոցը հիմնադրվել է 1908թ., գտնվում է Լոզան քաղաքի կենտրոնում, կայարանից ոտքով 5 րոպե հեռավորության վրա, խաղաղ ու զովաշեն մի շրջանում: 15 տարեկանից բարձր սովորողների համար դպրոցն առաջարկում է անգլերենի և ֆրանսերենի ինտենսիվ դասընթացներ: Աշակերտներն անձամբ կարող են ընտրել ուսման համար իրենց հարմար ժամանակը և ռեժիմը. առավոտյան թե ցերեկային դասեր, կացարան քաղաքում թե անմիջապես ուսումնական հաստատությանը կից:
Դպրոցում աշխատում են որակյալ դասավանդողներ և յուրաքանչյուր աշակերտին ցուցաբերվում է անհատական մոտեցում: Խմբերի կազմը մինչև 12 հոգի է: Ուսման գործընթացը կարելի է սկսել տարվա ընթացքում ցանկացած հարմար ժամանակ: Հնարավորությունների այսպիսի բազմազանությունը Լեմանի դպրոցի առավելություններից է:
Դասերից հետո աշակերտները հնարավորություն ունեն զբաղվել սիրած սպորտաձևով. պարապմունքների վճարները ներառված են ուսման վարձի մեջ: Դպրոցն ավարտելուց հետո շրջանավարտները կարող են ընդունվել նշանավոր և աշխարհում ճանաչում ունեցող այնպիսի ուսումնական հաստատություններ, ինչպիսիք են Լոզանի բիզնեսի բարձրագույն դպրոցը («BSL»), ճարտարապետության և դիզայնի «Ատենեում» բարձրագույն դպրոցը, Լոզանի մենեջմենթի բարձրագույն դպրոցը, Լոզանի հյուրանոցային մենեջմենթի և արվեստի դպրոցը, ինչպես նաև Շվեյցարիայի ինը կանտոնային ցանկացած համալսարան և Ցյուրիխի ու Լոզանի երկու բարձրագույն տեխնիկական դպրոցները:
Ձեզ հարկավո՞ր են ավելի մանրամասն տեղեկություններ: Մենք սիրով Ձեզ կտրամադրենք: Արդեն որոշե՞լ եք: Մենք սիրով կկազմակերպենք: |
|