| |
 Ցյուրիխի պոլիտեխնիկական բարձրագույն դպրոցը հանդիսանում է գիտական և տեխնիկական ուղղվածության բարձրագույն կրթական համալսարանական հաստատություն և հետազոտական կենտրոն: Այն տեղակայված է երկրի ամենամեծ քաղաքում և զբաղեցնում է 315000մ2 տարածք: Նրանում աշխատում են մոտ 18000 հոգի Շվեյցարիայից և այլ երկրներից, ուսման, հետազոտությունների և աշխատանքների համար ապահովված է բարենպաստ պայմաններով:
Դպրոցում դասավանդման գիտական և տեխնիկական մակարդակն արժանացել է միջազգային գնահատանքի:
1855թ. հիմնադրման օրից ETHZ-ն կապեր է հաստատում լավագույն դասավանդողների հետ և արդյունքում հրավիրում հեռանկարային ուսանողների ուշադրությունը: ETHZ-ում հիմնական կրթությունը ձևավորվում է ինժեներական տեխնոլոգիաների, բնագիտության, ճարտարապետության և մաթեմատիկայի ուսումնասիրության հիման վրա: Բացի այդ գոյություն ունեն սպորտային կրթության և ռազմական գիտությունների կուրսեր:
Ստացած կրթության նպատակն է ձեռք բերել հիմնավոր տեխնիկական պատրաստվածություն, գործնական հմտությունների զարգացում և միջճյուղային միջոցառումներին մասնակցելու հնարավորություն: Ուսումը ETHZ-ում բացում է շատ դռներ և մասնագիտական հաջողությունների համար անվիճելիորեն ապահովում է հեռանկարներ: Ավելի քան 60 երկրից 12000 ուսանողների հետ զբաղվում են 350 պրոֆեսորներ, որոնցից 40%-ը արտասահմանցի մասնագետներ են: Դիպլոմի նախապատրաստումն ունի ամբողջական և հիմնավոր կառուցվածք:
Նոբելյան մրցանակի 20 դափնեկիրներ անմիջական առնչություն ունեն ETHZ-ի հետ: Դպրոցն ունի Եվրոպայում ամենամեծ սպորտային համալսարանական ասոցիացիան: Համաձայն աշխարհի 500 համալսարանների վարկանիշային սանդղակի, որը գնահատում է ակադեմիական և հետազոտական գործունեության արդյունքները` ներառյալ Նոբելյան մրցանակները, տարբեր գիտական ամսագրերում հոդվածների հրապարակումները և ակադեմիական աշխատանքների իրականացումը, Swiss Federal Institute of Technology Zurich-ը Շվեյցարիայի համալսարանների շարքում արժանացել է բարձր վարկանիշի: Եվրոպական համալսարանների շարքում այն գրավել է 3-րդ տեղը և 25-րդ տեղը` աշխարհի 500 համալսարանների շարքում: |
|