rus | arm | eng 

Մեր տեղական ժամանակը
Շվեյցարիա
 
Zurich-7°C
Basel-City-7°C
Berne-6°C
Geneva-3°C
Zermatt-11°C

Web Cameras
0.82 EUR = 1 CHF
410.00 AMD = 1 CHF
1.90 LAR = 1 CHF
46.00 MON = 1 CHF
158.00 KZT = 1 CHF
31.40 RUB = 1 CHF
8.64 UAH = 1 CHF
1829.28 UZS = 1 CHF

Լոզանի բարձրագույն տեխնիկական դպրոց

     
 
Կրթության ոլորտում դպրոցը մեծ համբավ ունի ինչպես Եվրոպայում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Այստեղ առաջարկում են կրթություն 13 տարբեր ուղղություններով. սկսած ինժեներական գիտություններով և տեխնոլոգիաներով մինչև ֆունդամենտալ գիտություններ ու ճարտարապետություն: 2003 թվականից ի վեր դպրոցն ուսումնական ծրագրում ներմուծել է բնագիտության նոր կուրսեր: Շարունակվում է զարգացում ապրել նաև բժշկական դպրոցը:

EPFL-ը միակ դպրոցն է, որը պատրաստում է միկրոտեխնիկայի և հաղորդակցական համակարգի ինժեներներ: Այստեղ պատրաստում են ինժեներ-գյուղատնտեսներ և ինժեներ-անտառապետներ: Ուսանողների թվում են 80 երկրից ներկայացուցիչներ, ընդ որում 50% -ն օտարերկրացիներ են, մասնավորապես Եվրոպայից և Ամերիկայից: EPFL ունի 4500 ուսանողներ, 200 պրոֆեսորներ, 2300 ասիստենտներ, ասպիրանտներ, գիտաշխատողներ, վարչական աշխատակիցներ, տեխնիկական աշխատողներ:

Գրադարանը, որն ընդգրկում է 300000 հատոր գրականություն, տրամադրում է նաև տնային աշխատանքների ձեռնարկներ: Շատ ֆակուլտետներ ունեն իրենց առանձին գրադարանները: Լեզվի կենտրոնում առաջարկվում են գերմաներեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն, ֆրանսերեն լեզուների կուրսեր բոլոր մակարդակների համար:
 
     


 
All Rights Reserved | Copyright © 2006 - 2011 | www.aratours.ch

   
Designed & Developed by WebCenter