| |
 Ֆրիբուրգի համալսարանն առաջարկում է երկլեզու ուսուցում` ֆրանսերենով և գերմաներենով: Այն հիմնադրվել է 1889 թվականին: Համալսարանին կից գործում են նախապատրաստական հատուկ դասընթացներ, ինչը հնարավորություն կտա ընդունվել երկրի ցանկացած բուհ, քանի որ այստեղ հանձնում են միասնական քննություններ: Այն ուսանողներն, ովքեր անցնում են երկլեզու ուսուցում, հնարավորություն ունեն ստանալ ,,երկլեզու մասնագետ’’ նշումով դիպլոմ: Ունկնդիրների 18%-ը օտարերկրացիներ են և ավելի քան 100 ազգությունների ներկայացուցիչներ:
Համալսարանն աշխարհի գերմանախոսների շրջանակներում հայտնի է իր իրավագիտության ֆակուլտետով, որտեղ գալիս են դիմորդներ ոչ միայն Շվեյցարիայի տարբեր կողմերից, այլ նաև Գերմանիայից և Ավստրիայից: Ապագա իրավաբանները կազմում են համալսարանի ողջ ուսանողության 24%-ը, իսկ ուսանողների մոտավորապես 41%-ն հիմնականում սովորում են տնտեսագիտություն: Ամբողջ աշխարհին հայտնի է նաև կրոնական գիտությունների (թեոլոգիայի) ֆակուլտետը:
Ֆակուլտետները.
Կրոնագիտության ֆակուլտետ (աստվածաշնչյան հետազոտություններ, եկեղեցու պատմություն, աստվածաբանություն և կրոնական գիտություններ, փիլիսոփայություն, բարոյագիտության և էթիկայի թեոլոգիա, գործնական կրոնագիտություն):
Իրավագիտության ֆակուլտետ (հասարակական իրավունք, քաղաքացիական իրավունք, միջազգային և առևտրային իրավունք, քրեական իրավունք):
Տնտեսագիտության ֆակուլտետ (տնտեսագիտության տեսություն, ֆինանսների կառավարում, քաղտնտեսության պատմություն, տնտեսագիտական քաղաքականություն, հասարակական քաղաքական տնտեսագիտություն):
Արվեստի ֆակուլտետ (փիլիսոփայություն, անտիկ, պատմական գիտություններ, արվեստի և երաժշտության պատմություն, ֆրանսիական բանասիրություն, ռոմանական բանասիրություն, գերմանական բանասիրություն, անգլիական և սլավոնական բանասիրություն, մանկավարժություն, հոգեբանություն, հասարակական հաղորդակցություն և հասարակական քաղաքականություն):
Գիտական ֆակուլտետ (մաթեմատիկա, ինֆորմատիկա, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրական գիտություններ, կենսաբանություն, բժշկություն): |
|