| |
 Լուգանոյի համալսարանը, որը հիմնադրվել է 1996թ., Շվեյցարիայում միակ համալսարանն է, որտեղ կրթությունն իրականացվում է իտալերեն լեզվով: Ներկայումս USI-ն իր մեջ ներառում է երեք ֆակուլտետ. տնտեսագիտության և Լուգանոյի հասարակական կապերի, Մենդրիզիոյի ճարտարապետության և 12 հետազոտական ինստիտուտներ:
Այստեղ սովորում են 35 տարբեր երկրներից 1500 ուսանողներ, իսկ դասախոսական կազմը ներկայացնում են 300 պրոֆեսորներ և նրանց օգնականները: USI-ն Միլանի երկու նշանավոր ակադեմիական հաստատությունների հետ կնքել է համաձայնագիր`տնտեսագիտության և ճարտարապետության «երկաստիճան» դիպլոմի շնորհման համար: |
|