| |
 Բազելի համալսարանը համարվում է Շվեյցարիայի ամենահին համալսարաններից մեկը: Այն հիմնադրվել է 1459 թ. Պիեմ II պապի կողմից: Համալսարանը հնարավորություն է տալիս ուսանել «Մարդ – Հասարակություն - Շրջակա միջավայր» թեմատիկ ուղղվածությամբ տարբեր ֆակուլտետներում: Համալսարանը Եվրոպայի և աշխարհի բազմաթիվ համալսարանների հետ ունի համագործակցության 300-ից ավելի պայմանագրեր (օր. Վանկուվերի հետ):
Համալսարանի հպարտությունն են այնպիսի Նոբելյան մրցանակակիրներ, ինչպիսիք են քիմիկոս Թադեուս Ռայխշտայնը (1897-1996թթ.), ով բժշկության ասպարեզում հայտնի է վիտամին C-ի բացահայտման գյուտով (1933 թ.) և ում վերլյարդային կեղևի կառույցի և հորմոնների սինթեզի պարզաբանման համար շնորհվել է Նոբելյան մրցանակ (1950 թ.), ինչպես նաև մոլեկուլային միկրոկենսաբան Վեռներ Առբերին, ով մոլեկուլային գենետիկայի ֆերմենտների բացահայտման և ուսումնասիրման համար 1978 թ. ևս արժանացել է Նոբելյան մրցանակի: |
|