| |
Լեզվի դասընթացներ և լեզվի ամառային դպրոցներ Շվեյցարիայում
Ի տարբերություն Մեծ Բրիտանիայի և շատ այլ երկրների, որտեղ լեզվի դպրոցները ստեղծվում են հատուկ օտարերկրացիների համար, Շվեյցարիայի լեզվի դպրոցներում սովորում են և՛ օտարերկրացիներ, և՛ հենց շվեյցարացիներ, որոնք համարում են, որ երկրի պետական լեզուների իմացությունը (իսկ դրանք չորսն են` ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն և ռետոռոմաներեն) և դրանց հավելյալ անգլերենը, իրենց համար շատ օգտակար են: Իհարկե օտարերկրացի ուսանողի համար օգտակար է լեզվի ուսուցումը նաև անմիջապես երկրի լեզուն կրող ներկայացուցչի հետ:
Շվեյցարիայում բարձր է ինչպես ֆրանսերենի, այնպես էլ գերմաներենի (ընդ որում ոչ թե բարբառային, որով խոսում են շվեյցարիացիները, այլ դասական` Schriftdeutsch (գրական) տարբերակով), նմանապես և իտալերենի ու անգլերենի ուսուցման մակարդակները. իսկ գները, ընդհանուր առմամբ, համապատասխան են եվրոպական գներին:
Ապագա ուսանողների համար հաջորդ կարևոր հարցը բնակատեղիի վարձումն է: Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում լեզվի դպրոցների ուսանողները հիմնականում ապրում են տեղի ընտանիքներում, մի կողմից այն թանկ չէ, իսկ մյուս կողմից օգտակար է շփման միջոցով լեզվի զարգացման համար: Շվեյցարացիները (հիմնականում ժնևցիները) հակված չեն իրենց մոտ օթևան տալ ուսանողներին: Հյուրանոցներն ու հյուրանոցային համարներն այստեղ բավական թանկ են:
Այս իրավիճակում լեզվի ամառային դասընթացները կարող են հանդիսանալ լավագույն տարբերակ, սրանք կազմակերպվում են հիմնականում քոլեջներին և համալսարաններին կից: Բացի այդ բոլոր շվեյցարական համալսարաններն անցկացնում են լեզուների իրենց ամառային դասընթացները (նրանք ավելի էժան են): Որպես կանոն ամռանը «լեզու ուսումնասիրող» ցանկացած ուսանող հանրակացարանում կարող է տեղ գտնել, քանզի ուսանողները այդ ժամանակահատվածում արձակուրդում են: |
|