| |
Շվեյցարիայում մասնավոր դպրոցներն ունեն բավականին հայտնի և վաղեմի ավանդույթ և կարևոր դեր են խաղում երկրի կրթական համակարգում: Նրանցից առաջինը բացվել է ХХ-րդ դարասկզբին: Ներկայումս հաշվվում է 100’000 սովորողներով, հարյուրից ավել ազգությունների ներկայացուցիչներով ավելի քան 250 դպրոց:
Դպրոցների մեծ մասը տեղակայված են երկրի ֆրանսիախոս հատվածում, ընդ որում գերմանախոս շրջանում նրանք 2 անգամ պակաս են, իսկ իտալախոսում`գրեթե 20 անգամ: Սակայն դպրոցների հագեցվածությունը, անկախ նրանց տեղակայումից, նույնատիպ է: Բոլոր դպրոցներն ունեն իրենց ժամանակակից լաբորատորիաները, գրադարանները, լինգաֆոնային լսարանները, համակարգչային կենտրոնները, սպորտային համալիրները:
Շվեյցարիայում ուսումնառությունը մասնավոր դպրոցներում բավականաչափ թանկ է (սկսած 60 հազար շվեյցարական ֆրանկից). նույնատիպ կրթությունը Մեծ Բրիտանիայի դպրոցներում համեմատաբար էժան է: Դեռ ավելին, նրանք աշակերտների պակաս չունեն: Շվեյցարական մասնավոր դպրոցներն առաջին հերթին ուղղված են դեպի օտարերկրացի սովորողները. տեղացի սովորողների քանակը չի գերազանցում մի քանի տոկոսը: Շվեյցարական դպրոցների մեծ մասը գտնվում է լեռներում կամ նախալեռներում և նման են բարձրակարգ հանգստավայրերի:
Աշակերտները ժամանակի մեծ մասն անցկացնում են թարմ օդում (որոշ դասեր կազմակերպվում են բնության գրկում), զբաղվում են սպորտով, գնում են լեռնային արշավների. չէ որ լեռնադահուկային ուղիները և գեղատեսիլ հետիոտնային երթուղիները գտնվում են դպրոցի սանդղամուտքից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա:
Որպես կանոն Շվեյցարայում դպրոցները մեծ չեն, այնպես որ յուրաքանչյուր աշակերտի ցուցաբերվում է անհատական ուշադրություն: Ի դեպ, փոքր հասակի (3-ից մինչև 13տարեկան) երեխաների համար դպրոցը համեմատաբար էժան է. օրինակ` Pre Fleuri Ecole Alpine Internationale-ում ուսումնական տարվա վարձավճարն արժի 28 հազար շվեյցարական ֆրանկ:
Մեր ընկերությունը սիրով առաջարկում է իր ծառայությունները Ձեր երեխաների ուսումը մասնավոր դպրոցներում և վստահելի հանգիստը Շվեյցարիայի մանկական ճամբարներում կազմակերպելու գործում: |
|