| |
 Շվեյցարիան համարվում է աշխարհի ամենաբարեկեցիկ և խաղաղասեր երկրներից մեկը: Վերջին տարիների ընթացքում Ցյուրիխ և Ժնև քաղաքները համարվում են լավագույն կենսապայմաններ առաջարկող աշխարհի առաջատար քաղաքներից: Երկրի բնաշխարհը և ապրելու ընդհանուր պայմանները Շվեյցարիան դարձնում են աշխարհում ամենագեղեցիկ և ապահով երկրներից մեկը: Այս ամենի մասին արդեն բավականին խոսվել և գրվել է:
Երկրի համալսարաններն ունեն ավելի համեստ ճանաչում: Շվեյցարիայի համալսարանները, տալով աշխարհին տասնյակ նոբելյան մրցանակակիրներ, արժանի են ավելի մանրամասն և գործնական ուսումնասիրման:
Բարձրագույն կրթությունը Շվեյցարիայում մատչելի է և՛ արտասահմանցիների, և՛ տեղաբնակների համար: Որոշ բժշկական ֆակուլտետներ միայն ունեն սահմանափակումներ օրարերկրացի ուսանողի համար: Նրանց համար անմատչելի են նաև ատամնաբուժական և անասնաբուժական ֆակուլտետները: Դեղագործակաև և Ֆիզիոլոգիայի ֆակուլտետներ օտարերկրացիներն ընդունվում են սահմանափակ թվով:
Մյուս բոլոր մասնագիտությունների համար երկրի համալսարաններ ընդունվում են առանց սահմանափակումների: Օտարերկրացի ուսանողների տոկոսը բավականին բարձր է երկրի համալսարաններում, միջին հաշվով մոտավորապես 18%, իսկ Ժնևում այն հասնում է մինչև 33%: Այստեղ ուսման վարձը, համեմատ եվրոպական և ամերիկյան այլ բարձրագույն դպրոցների, շատ ավելի համեստ է:
Օտարերկրացի ուսանողների համար այն կազմում է 500-750 շվեյցարական ֆրանկ մեկ կիսամյակի համար, բացառությամբ Լուգանոյի իտալալեզու Universita della Svizzera Italiana ոչ մեծ համալսարանի, որի վարձը կազմում է 4.000 շվեյցարական ֆրանկ մեկ կիսամյակի համար: Ամսական ապրուստի վարձը կազմում է ըստ վիճակագրության 1850-2000 շվեյցարական ֆրանկ: Numerous Clausus – ուսանողների ընդունման պաշտոնական սահմանափակումը, որը ընդունվել է բազմաթիվ եվրոպական երկրներում, Շվեյցարիայում չի կիրառվում:
Այնուհանդերձ, մեկ տարվա ուսումից հետո, ուսանողների թիվը կրճատվում է գրեթե 50 տոկոսով: Երկրի գերմանախոս մասում պահանջները դիմորդների ընդունելության համար բարձր են: Շվեյցարիայում առաջին կուրսի ընդունելության համար անհրաժեշտ է ունենալ հայկական ԲՈՒՀի առնվազն երկամյա կրթություն և Ֆրիբուրգում հանձնել ընդունելության քննություն:
ԱՊՀ երկրների շրջանավարտներին, որոնք ունեն «լավ» գնահատականներով վկայական (այսինքն առանց 3-ների), ֆրանսիախոս համալսարանների՝ Լոզանի, Ժնևի, Նոշատելի համալսարանների ընդունելության համար բավակա նէ հանձնել միայն մեկ քննություն:
Ընտրելով համալսարանը՝ ցանկալի է հաշվի առնել նրա հեղինակությունը և փորձագետների կարծիքը: Այստեղ տնտեսագիտություն ուսանելու համար լավ է սովորել Սակտ-Գալլենում, իրավունք` Ֆրիբուրգում, Լոզանում և Նոշատելում, պատմություն` Նոշատելում, իսկ միջազգային հարաբերություններ և լեզվաբանական մասնագիտություններ՝ Ժնևում:
Ճշգրիտ գիտությունների համար, ինչպես մաթեմատիկա, ճարտարապետություն և ինժեներություն, առաջարկում ենք ընտրել Շվեյցարիայի երկու պոլիտեխնիկական դպրոցներից մեկը, ETHZը Լոզանում կամ EPFLը Ցյուրիխում: Այս բարձրագույն դպրոցներն ունեն համալսարանի ստատուս: Երկու համալսարաններն էլ աշխարհում բարձր են գնահատվում: Ըստ հանրաճանաչ “Times Higher”-ի 2008 թ-ին Ցյուրիխի ETHZը մտավ աշխարհի լավագույն առաջին տասնյակի և եվրոպայի լավագույն եռյակի մեջ (առաջին երկու տեղերը համապատասխանաբար գրավում են Օկսֆորդը և Կեմբրիջը), իսկ Լոզանի Ecole Polytechnique Fédérale (EPFL)-ն եվրոպական համալսարանների վարկանիշում գրավեց տասերորդ հորիզոնականը:
Երկու պոլիտեխնիկական դպրոցներն էլ, ի տարբերություն այլ համալսարանների, իրենք են անցկացնում իրենց քնությունները: Ֆրանսերեն լեզվի տիրապետողներին այստեղ կրկին շահեկան է, քանի որ Լոզանի EPFL-ի ընդունելության քննությունների համար բավարար է ներկայացնել դպրոցի ատեստատը, իսկ Ցյուրիխի ETHZ-ի ընդունելության համար՝ որևէ երկում չորս կիսամյակի բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ:
Ընդունելության քննություններ և նախապատրաստական կուրսեր
Ամեն տարի սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին Ֆրիբուրգում անցկացվում է արտասահմանցիների համար ընդհանուր քննություն: Ընդունելության քննությունները հինգն են. օտար լեզու, մաթեմատիկա, համաշխարհային պատմություն, որոնք համարվում են պարտադիր ցանկացած ֆակուլտետի ընդունելության համար, ինչպես նաև երկու քննություն ըստ ցանկության. աշխարհագրություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և 2-րդ օտար լեզու:
Պահանջի դեպքում ընդունելության քննությանը կարելի է պատրաստվել անմիջապես Ֆրիբուրգի համալսարանին կից ՎԿՀՍ դպրոցում: Նախապատրաստական կուրսերը սկսվում են սեպտեմբեր ամսից, արժեքը 4.500 շվեյցարական ֆրանկ: Ակադեմիական պատրաստվածությամբ, բայց լեզվի թույլ գիտելիքների դեպքում այստեղ կարող են առաջարկել գերմաներեն և ֆրանսերեն լեզվի կուրսեր, որոնք անցկացվում են հոկտեմբերից-հունիս կամ ամռանը՝ հուլիսից-սեպտեմբեր ամիսներին: 2010թ-ի ամռանը կարելի է մասնակցել 9 շաբաթյա լեզվի կուրսեր: Այս երկամսյա կուրսերի արժեքն է 2600 շվեյցարական ֆրանկ:
Եթե լեզվի մակարդակը բարձր է, վկայագիրը ստացել եք և հանձնել եք ընդհանուր քննությունը, ապա փաստաթղթերը հարկավոր է ուղղարկել համալսարանի ընդունող հանձնաժողովին:
Փաստաթղթերի փաթեթը
- դիմում
- ինքնակենսագրություն (մանրամասն)
- մի քանի բնութագիր
- միջին կրթության վկայականի պատճեն
- համալսարանում անցած դասընթացների թվի, գնահատականների և ստուգարքների ակադեմիական տեղեկանք (պահանջի դեպքում)
Բոլոր փաստաթղթերը պետք է ձևակերպված լինեն երկրի պետական լեզուներից մեկով՝ ֆրանսերեն, գերմաներեն կամ իտալերեն՝ նոտարի կնիքով:
Փաստաթղթերը հարկավոր է ուղարկել մայիս ամսից ուշ: Փաստաթղթերի ճշտումը և դիմումի ուսումնասիրումը տևում է 2-3 ամիս: Լավ կլինի նախատեսել որոշակի ժամանակ մինչև ուսումնական տարվա սկիզբը (մինչև սեպտեմբեր), որպեսզի մերժման դեպքում հնարավորություն լինի դիմելու մեկ այլ համալսարան: Մերժում հնարավոր է անգամ փաստաթղթերի անթերիության դեպքում: Շվեյցարիայի համալսարանները ուսանողների դասավանդման ծրագիրը և ծավալն իրենք են որոշում: Այդ պատճառով դիմորդի պատրաստվածության աստիճանը Շվեյցարիայում բարձրագույն կրթություն ստանալու համար որոշվում է տվյալ համալսարանի կողմից: |
|