rus | arm | eng 

Մեր տեղական ժամանակը
Շվեյցարիա
 
Zurich-10°C
Basel-City-9°C
Berne-10°C
Geneva-7°C
Zermatt-11°C

Web Cameras
0.82 EUR = 1 CHF
410.00 AMD = 1 CHF
1.90 LAR = 1 CHF
46.00 MON = 1 CHF
158.00 KZT = 1 CHF
31.40 RUB = 1 CHF
8.64 UAH = 1 CHF
1829.28 UZS = 1 CHF

Ուսանել Շվեյցարիայում

     
 
Եթե Դուք ցանկանում եք, որ Ձեր երեխան ոչ միայն բարձրագույն, այլ նաև բարձրորակ կրթություն ստանա, ապա պետք է չմոռանալ Շվեյցարիայի մասին: Դուք կարող եք այստեղ գտնել բոլոր նախապայմանները՝ Ձեր երեխայի կրթությունը բարեկեցիկ մթնոլորտում ապահովելու համար:

Շվեյցարիան ունի քիչ համակենտրոնացված ազգային կրթական համակարգը. այս բնագավառում կանտոնները (մարզերը) պահպանում են իրենց ինքնուրույնությունը: Սակայն վերջին ժամանակներում այս իրավիճակը ձևափոխման մեջ է և կրթական համակարգը երկրում դառնում է ավելի ու ավելի համակենտրոնացված:

Երկրում գործում են 11 բարձրագույն դպրոցներ և 8 կանտոնային համալսարաններ: Ժնևի, Լոզանի և Նոշատելի համալսարանները ֆրանսալեզու են, այնինչ Ցյուրիխի, Բեռնի, Բազելի և Սանկտ-Գալենի համալսարաններում դասավանդվում է գերմաներեն լեզվով: Ֆրիբուրգի համալսարանը երկլեզու է՝ ֆրանսերեն ու գերմաներեն, նույնիսկ այստեղ իր տեղն է փորձում գտնել երրորդ լեզուն՝ անգլերենը:

Ցյուրիխի և Լոզանի տեխնիկական ինստիտուտները պետական կոչում ունեն: Լուգանոյի համալսարանը երկրի միակ իտալալեզու համալսարանն է:

Շվեյցարիայի մասնավոր դպրոցները հնուց եկած ավանդույթներ ունեն և նշանակալից դեր են խաղում երկրի կրթական համակարգում: Դրանցից առաջինը բացվել է XX դարի սկզբին, իսկ այսօր գործում են մոտ 250 մասնավոր դպրոցներ ավելի քան 100'000 ուսանողներով՝ 100-ից ավելի ազգությունների ներկայացուցիչներ:

Ինչու՞ սովորել Շվեյցարիայում

Շվեյցարիան առաջարկում է մի քանի յուրահատկություններ: Մտածենք միայն երկրի կրթական համակարգի հանրահայտ որակի մասին.

- Բազմալեզու ուսուցում

- Քաղաքական կայունություն

- Անվտանգություն

- Մաքուր միջավայր

- Երկրի միջազգային նշանակությունը

- Կենտրոնական դիրքը Եվրոպայում

Այս բոլոր նախապայմանները նպաստում են՝ Շվեյցարիայում Ձեր երեխային բարձրորակ կրթություն ապահովելու համար:

Ձեզ հարկավո՞ր են ավելի մանրամասն տեղեկություններ: Մենք սիրով այն Ձեզ կտրամադրենք: Արդեն որոշե՞լ եք: Մենք սիրով կկազմակերպենք:
 
     


 
All Rights Reserved | Copyright © 2006 - 2011 | www.aratours.ch

   
Designed & Developed by WebCenter