rus | arm | eng 

Մեր տեղական ժամանակը
Շվեյցարիա
 
Zurich-7°C
Basel-City-7°C
Berne-6°C
Geneva-3°C
Zermatt-11°C

Web Cameras
0.82 EUR = 1 CHF
410.00 AMD = 1 CHF
1.90 LAR = 1 CHF
46.00 MON = 1 CHF
158.00 KZT = 1 CHF
31.40 RUB = 1 CHF
8.64 UAH = 1 CHF
1829.28 UZS = 1 CHF

Swiss Gourmet Տուր

     
 
Սա մի յուրահատուկ ճանապարհորդություն է նրբաճաշակ ուտեստների և համեղ խորտիկների սիրահարների համար: 7 օրվա ընթացքում Ձեզ կառաջարկվի մի մշակված ճանապարհորդական ծրագիր` ներառելով այցելություններ Շվեյցարիայի տարբեր շրջաններ և դրանց լավագույն հացատներ:
 
     


     
  1-ին օր. Ցյուրիխ
Այցելություն Ցյուրիխի հին քաղաք, էքսկուրսիա: Երեկոյան Ձեզ կառաջարկվի ճաշակել ավանդական շվեյցարական ֆոնդյու (տեղական պանրով ուտեստ) կամ իսպանական խոհանոց, որտեղ իր ժամանակին հաճախ այցելել է Վ. Ի. Լենինը
 
     



     
  2-րդ օր. Ցյուրիխ – Ֆրիբուրգ - Գղույեղ
Ցյուրիխից ուղևորություն Շվեյցարիայի ֆրանսիախոս բաժին, այցելություն միջնադարյան քաղաք Ֆրիբուրգ, նրբաճաշակ ճաշ ռեստորանում, որտեղից տեսարան է բացվում դեպի Գղույեղ լիճը և Մոլեզոն լեռը: Ճաշից հետո այցելություն Նեստլե շոկոլադի գործարան, համտեսում և գնումներ կատարելու հնարավորություն:

Էքսկուրսիա Գղույեղ ամրոց և գիշերում նույնանուն քաղաքում - նմանատիպ անվանում ունի նաև հայտնի շվեյցարական պանիրը:
 
     



     
  3-րդ օր. Գղույեղ – Մոնտղո – Լոզան - Գղույեղ
Առավոտյան այցելություն Գղույեղ պանրի գործարան: Այնուհետև ուղևորություն Մոնտղո, այցելություն Շիլյոնի ամրոց: Ճաշից հետո ուղևորվում ենք Լոզան: Փոքրիկ շրջագայություն քաղաքում և Լեման լճի ափին, ընթրիք «Ֆիլիպ Ռոշի Խոհանոցում»՝ երկրի ամենահայտնի ռեստորաններից մեկում : Երեկոյան՝ վերադարձ Գղույեղ:
 
     



     
  4-րդ օր. Գղույեղ – Գշտաադ – Ինտերլակեն
Առավոտյան կուղևորվենք Գշտաադ քաղաք, որը հայտնի է իր տիպիկ շվեյցարական փայտե խրճիթ-լեռնատնակներով:Զբոսանք քաղաքում, գնումների կատարում և ճաշ ավանդական շվեյցարական խոհանոցում: Ճաշից հետո կշարունակվի զբոսանքը գեղատեսիլ լեռնուղիներով դեպի քաղաք Ինտերլակեն: Տեղավորում հյուրանոցում: Փոքրիկ զբոսանք քաղաքում, երեկոյան ընթրիք ռեստորանում, որտեղից տեսարան է բացվում դեպի Հարդեն Կուլմի գագաթը (ավելի քան 1200 մ):
 
     



     
  5-րդ օր. Ինտելակեն – Յունգֆրաու - Ինտերլակեն
Գեղատեսիլ և ձյունառատ լանջերով լեռնային գնացքով վերելք դեպի լեռները (3454մ ), որտեղ տեղակայված են խոհանոցային գլուխգործոցների լայն ընտրանիով տասնյակ պանորամային ռեստորաններ: Ռեստորանի ընտրությունը տեղում` ըստ ցանկության:
 
     



     
  6-րդ օր. Ինտերլակեն - Բեռն - Ցյուրիխ
Ուղևորություն Բեռն, էքսկուրսիա քաղաքում, ճաշ «Ալտես Տրամդեպո» տիպիկ ռեստորանում, որտեղ ականատես կլինենք գարեջրի պատրաստման գործընթացին և կփորձենք նրա համեղ հատկությունները: Երեկոյան ուղևորություն Ցյուրիխ:
 
     



     
  7-րդ օր. Ցյուրիխ - Ցյուրիխի օդանավակայան  
     


 
All Rights Reserved | Copyright © 2006 - 2011 | www.aratours.ch

   
Designed & Developed by WebCenter