Թռիչքներ ուղղաթիռով Dauphin 365 N1, Agusta A 109, Ecureuil AS3
Իրագործեք անմոռանալի էքսկուրսիա՝ ուղղաթիռով շրջանցելով Շվեյցարիայի խորհրդանիշ համարվող հանրահայտ Մատերհորնի և Շվեյցարական Ալպերի ամենաբարձր կետի` Մոնտե Ռոզայի գագաթները:
Այս հեքիաթային րոպեները հավերժ կմնան ձեր հիշողության մեջ: Դուք կթռչեք հավերժական սառույցների և ձյունաճերմակ գագաթների վրայով: Ամռանը կհիանաք լեռնային լճերի գեղեցկությամբ և զմրուխտյա լանջերով:
Մեր առաջարկները.
Ուղղաթիռով զբոսանք Մատերհորնի և Մոնտե Ռոզայի վրայով
Զբոսանք ուղղաթիռով Ալետչգլետչերի վրայով (Ալետչի սառցադաշտ)
Դուք չեք հավատա Ձեր աչքերին, երբ երկնքից տեսնեք ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող համաշխարհային ժառանգություն համարվող Ալետչգլետչերը (Ալետչի սառցադաշտը): Սառցադաշտը ձգվում է 23 կմ` մինչև հայտնի Յունգֆրաուի գագաթը: Յուրահատուկ հնարավորություն է թռչել ավելի բարձր, քան Մատերհորն է. այն թույլ կտա զգալու Ալպերի վեհությունն ու ամբողջականությունը:
Պատվիրելուց առաջ խնդրում ենք ճշտել ծառայության գինը և այնուհետև ամրագրել:
Գնի մեջ մտնում են. բոլոր հարկերը, դիմավորումը և մինչև ուղղաթիռ ուղեկցումը: Էքսկուրսիաները հնարավոր են միայն օրվա ընթացքում և բարենպաստ եղանակի դեպքում: