rus | arm | eng 

Մեր տեղական ժամանակը
Շվեյցարիա
 
Zurich-11°C
Basel-City-10°C
Berne-10°C
Geneva-8°C
Zermatt-17°C

Web Cameras
0.82 EUR = 1 CHF
410.00 AMD = 1 CHF
1.90 LAR = 1 CHF
46.00 MON = 1 CHF
158.00 KZT = 1 CHF
31.40 RUB = 1 CHF
8.64 UAH = 1 CHF
1829.28 UZS = 1 CHF

Շրջագայություն քաղաքներով

     
 
Կցանկանայի՞ք կատարել փոքրիկ էքսկուրսիա Ձեր նախընտրած քաղաքում: Մենք սիրով այն կկազմակերպենք Ձեզ համար: Մեր փորձառու ուղեկցորդ-գիդը Ձեր տրամադրության տակ է քաղաքի թաքնված հրաշքները և գողտրիկ անկյունները Ձեր առջև բացահայտելու համար:

Ձեզ առաջարկում ենք էքսկուրսիաներ Ցյուրիխ, Բազել, Բեռն, Լոզան, Ժնև և Լյուցերն քաղաքներում: Միաժամանակ Ձեզ ենք ներկայացնում մեր մեկօրյա էքսկուրսիաների ցանկը:

1. Բեռն (Bern), UNESCO, աշխարհի մշակութային ժառանգություն, Բղո (Broc)՝ այցելություն Nestlé շոկոլադի գործարան, Գղույեղ (Gruyère)՝ շվեյցարական պանրի մայրաքաղաք, Գշտաադ (Gstaad)՝ թենիսի միջազգային մրցաշարերի կենտրոն:

2. Լոզան (Lausanne)՝ օլիմպիական խաղերի մայրաքաղաք, Մոնթղո (Montreux)՝ Շիլլիոնի ամրոց, Լավեյ (Lavey)՝ հանքային բաղնիքներ:

3. Լյուցերն (Luzern)՝ Հին քաղաքը, Ինտերլակեն (Interlaken)՝ միջազգային կոնգրես-կենտրոն, Բեռն(Bern)՝ Շվեյցարիայի մայրաքաղաք 1848թ-ից:

4. Լյուցերն (Luzern)՝ լացող առյուծի հուշարձան, Բյուրգնշտոկ (Bürgenstock)՝ համայնապատկեր թերակղզուց, Մորշախ (Morschach)՝ Սուիս հոլիդեի պարկ (Swiss Holiday Parc):

5. Լյուցերն (Luzern)՝ հին քաղաքը, Անդրմաթ (Andermatt)՝ սատանայի կամուրջը, Լոքարնո (Locarno)՝ միջազգային կինոփառատոն, Բրիսսագո կղզի (Brissago)՝ բուսաբանական այգի:

6. Ցյուրիխ (Zürich)՝ Շվեյցարիայի առևտրա-ֆինանսական կենտրոն, Շաֆհաուզն (Schaffhausen)՝ Շտաին ամ Ռաին (Stein am Rhein)՝ Հռենոսի ջրվեժ, Եվրոպայի ամենամեծ ջրվեժը:

7. Մոնթղո (Montreux)՝ Շիլլիոնի ամրոց, Քղան-Մոնտանա (Crans-Montana)՝ քայլարշավի դրախտավայր:

Թանգարանների տուր. Բեռն (Bern)՝ Հին քաղաքը, UNESCO, աշխարհի մշակութային ժառանգություն, Բազել (Basel)՝ երեք երկրների (Շվեյցարիա, Գերմանիա, Ֆրանսիա) մշակութային քաղաք:

Այգիների տուր. Բեռն (Bern)՝ վարդերի պուրակ, Ինտերլակեն (Interlaken)՝ Կուրսաալ այգի, ճապոնական այգի, Գրինդլվալդ (Grindelwald)` բնության դրախտավայր:

Սառույցի տուր. Լյուցերն (Luzern)՝ սառցե այգի, Բեթմերալպ (Bettmerlap)՝ Ալեչի սառցադաշտեր:

Կամրջի տուր. Լուցերն (Luzern) Կապպելբրյուքե, Անդրմաթ (Andermatt), սատանայի կամուրջը

Ընտանեկան զբոսանք. Լյուցերն (Luzern)՝ տրանսպորտի տուն, Բաար (Baar)՝ Դժոխային քարանձավ, Գոլդաու (Goldau)՝ կենդանական աշխարհ:

Ակվա տուր. Բեռն (Bern)՝ ցայտաղբյուրների քաղաք, Լոյկերբադ (Leukerbad)՝ շվեյցարական ամենամեծ Wellness-կենտրոնը:

Նշված էքսկուրսիաների արժեքը կորոշվի ըստ մեկնման կետի և մասնակիցների քանակի:
 
     


 
All Rights Reserved | Copyright © 2006 - 2011 | www.aratours.ch

   
Designed & Developed by WebCenter