Դեպի շվեյցարական Ալպեր տանող այս ճանապարհորդությունը Ձեզ կծանոթացնի երկրի հիասքանչ բնաշխարհին, ինչպես նաև շվեյցարական ճարտարապետության ձեռքբերումներին:
1-ին օր. Ժնև - Սաաս Ֆեե
Ժամանում Ժնև: Ուղևորություն Սաաս Ֆեե, որը գեղատեսիլ փոքրիկ գյուղ է ալպիական ամենաբարձր կետի՝ Մոնտե Ռոզայի գոգահովտում: Այն շրջապատված է 13 չորս հազար մետր բարձրություն ունեցող գագաթներով, այդ թվում Մոնտե Ռոզայի գագաթով, որն ամենաբարձրն է ավեյցարական Ալպերում: Այս լեռնային գյուղաքաղաքում արգելված է շարժիչային փոխադրամիջոցի որևէ տեսակի օգտագործումը:
2-րդ օր. Սաաս Ֆեե
Ճոպանողիով վերելք ավելի քան 3000մ ընդհուպ մինչև հավերժական սառույցներ, ապա գեղատեսիլ լեռնալանջով վայրէջք դեպի Սաաս Ֆեե, ըստ ցանկության` նաև ոտքով:
3-րդ օր. Սաաս Ֆեե – Նյուֆենեն - Լոկարնո
Մեկնում Սաաս Ֆեեից դեպի հարավային Շվեյցարիա Նյուֆենենի լեռնանցքով (2478մ): Ալպիական բնությունը մեզ կուրախացնի իր յուրօրինակ գեղեցկությամբ և նրբագեղությամբ, լեռնաշունչ ծաղիկների բազմազանությամբ, կուսական բնության գեղեցկությամբ:
Լոկարնոյից ուղևորվում ենք դեպի հարավ: Զբոսաշրջիկների ցանկությամբ Մենդրիզիոյում կկազմակերպվի այցելություն «Ֆոքս» հայտնի առևտրի կենտրոն:
Այցելություն քաղաք Լուգանո, ճոպանողիով վերելք Մոնտրե Բրե լեռ, որտեղից բացվում է մի հրապուրիչ տեսարան դեպի Լուգանոյի հովիտը և շվեյցարական Ալպեր: Էքսկուրսիաների բազմաքանակ հնարավորությունները երկրի այս ամենաարևոտ շրջաններից մեկում պարզաբանում են, թե ինչու է Մոնտրե Բրեն համարվում աշխարհում ամենահայտնի զբոսաշրջային կենտրոններից մեկը: Երեկոյան վերադարձ դեպի Լոկարնո:
5-րդ օր. Լոկարնո - Սան Բերնարդինո - Արոզա
Լոկարնոյից ալպիական արահետներով, դեռևս բացարձակ անձեռնմխելի Սան Բերնարդինո (2065մ) լեռնանցքով ուղևորություն մինչև լեռնային Արոզա գյուղ: Տեղավորում հյուրանոցում, զբոսանք լճի ափին, ընթիրք:
6-րդ օր. Արոզա
Ճոպանողով վերելք դեպի մոտակա լեռները, զբոսանք, երեկոյան սպասվում է wellness-կազդուրիչ պրոցեդուրա: