| |
 «Հոխգեբիրգե» կլինիկան մասնագիտացված է շնչառական համակարգի հիվանդությունների, ալերգիկ հիվանդությունների, աչքի և մաշկի հիվանդությունների բնագավառում: Ամեն ինչ սկսվեց 19-րդ դարի վերջին, երբ Համբուրգից մի ազնվական Դավոսում բուժվեց թոքերի ծանր հիվանդությունից: Նա քաջատեղյակ էր, որ այս ամենին նպաստում էր Դավոսի յուրօրինակ կլիման և հատկապես Դավոսյան մաքրամաքուր օդը: Երախտապարտ լինելով բարեհաջող բուժմանը` նա ողջ ուժն ու էներգիան ներդրեց առողջարանի ստեղծման գործում: Առողջարանը բացվել է 1901թ., այն գտնվում է Դավոսի լճի ափամերձ զբոսայգում: Մեր օրերում կլինիկան վայելում է արժանի համբավ, մասնագիտանում է ալերգիայով հիվանդների վերականգնման (ռեաբիլիտացիա) և բուժման, ինչպես նաև աչքի, մաշկի և շնչառական օրգանների հիվանդությունների բուժման մեջ:
- 192 մահճակալ չափահասների համար
- 165 երեխաների համար - մոր և մանկան բաժին - դեռահասների համար
Ցուցումներ.
- Բրոնխիալ ասթմայի ցանկացած էթիոլոգիա
- Շնչառական համակարգի խրոնիկ հիվանդություններ, ինչպես բրոնխիտը
- Ալերգիա վերին շնչուղիների, մաշկի, աղեստամոքսային տրակտի ասոցիացիաներով
- Թոքերի ալերգիկ հիվանդություններ (էկզոգենային ալերգիկ ալվեոլիտ, բրոնխային-պուլմոնային ալերգիկ ասպերգիլեզ և այլն)
- Ուղեկցվող հիվանդություններ կամ կողմնակի ռեակցիաներ
- Վերին շնչուղիների հիվանդություններ (օթոլարինգոլոգիա)
- Տեսողական օրգանների հիվանդություններ: |
|