rus | arm | eng 

Մեր տեղական ժամանակը
Շվեյցարիա
 
Zurich-11°C
Basel-City-10°C
Berne-10°C
Geneva-8°C
Zermatt-17°C

Web Cameras
0.82 EUR = 1 CHF
410.00 AMD = 1 CHF
1.90 LAR = 1 CHF
46.00 MON = 1 CHF
158.00 KZT = 1 CHF
31.40 RUB = 1 CHF
8.64 UAH = 1 CHF
1829.28 UZS = 1 CHF

Լեռնային արշավներ

     
 
Եթե ձմռանը Շվեյցարիան գրավում է իր լեռնադահուկային սպորտաձևերով (դահուկներ, բոբսլեյ, սնոուբորդ և այլն) ապա ամռանը Ձեզ անմոռանալի բերկրանք կպատճառեն երկրի բազմաթիվ լճերի ափամերձ զբոսանքները կամ քայլարշավները Ալպյան հովիտներում:

Լեռնարշավային ճանապարհացանցը քաջ ծանոթ է աշխարհի ակտիվ հանգստի սիրահարներին: Շնորհիվ սարահարթային դյուրին ուղիների, ինչպես նաև այնպիսի ճանապահների, որոնք տանում են դեպի ձնառատ լեռնագագաթներ, Շվեյցարիան համարվում է քայլարշավային դրախտ ինչպես սկսնակների և քիչ նախապատրաստվածների, այնպես էլ մասնագետ լեռնագնացների համար:

Երկրում գոյություն ունեն 60 հազար կմ-ից ավելի նշված քայլարշավային երթուղիներ, որոնք սփռված են գեղատեսիլ մարգագետիններում, անտառներում, լեռնահովիտներում, բարձր լեռնային հատվածներում` մինչև հավերժական ձյան սառցադաշտեր (Ալեչի սառցադաշտ, Թրիֆտի սառցադաշտ և այլն):

Ճանապարհամերձ քարերի վրա կարելի է նշմարել վառ դեղնավուն նշաններ, որոնք ցույց են տալիս քայլարշավային ուղիների բարդության տարբեր աստիճաններ: Հեշտ քայլարշավային ճանապարհներով դուք կարող եք անցնել ինքնուրույն` առանց մասնագետ լեռնագնացի ընկերակցության: Եթե պատրաստվում եք բարձրանալ լեռներն ի վեր` ընդհուպ մինչև սառցադաշտեր, ապա առաջարկում ենք պարտադիր կերպով օգտվել տեղի մասնագետ լեռնագնացի ծառայություններից: Քայլարշավային բոլոր ուղիները կապված են ավտոբուսների, ճոպանուղիների և լեռնային ավտոբուսների տրանսպորտային ցանցի հետ:

Ամառը քայլարշավային ճանապարհորդությունների հիմնական սեզոնն է, չնայած բազմաթիվ երթուղային նշաններ կան և ձմռանը, ինչը և թույլ է տալիս քայլարշավային ճանապահորդությունների սիրահարներին տարին բոլոր զմայլվել Ալպյան հրաշալի լեռնաշխարհով, լճերով, գետերով և սառցադաշտերով: Քայլարշավների և էքսկուրսիաների համար նախատեսված քարտեզներ կարող եք ձեռք բերել տեղի տուրիստական տեղեկատու գրասենյակներից կամ գնել գրախանութներից:

Լեռնային արշավների իրականացման լավագույն ժամանակահատվածը մայիսից հոկտեմբեր ընկած ամիսներն են: Ձմռանը նույնպես հնարավոր է քայլարշավ ձեռնարկել, քանի որ արահետները միշտ մաքրվում են և կրում են համապատասխան նշաններ: Թե՛ ամռանը և թե՛ ձմռանը Ալպյան բարձրաբերձ լեռներն ու լեռնագագաթները ձեզ կմատուցեն բերկրանքի անմոռանալի պահեր:
 
     


 
All Rights Reserved | Copyright © 2006 - 2011 | www.aratours.ch

   
Designed & Developed by WebCenter