| |
 «Կարոլին» առողջարարական կենտրոնը տեղակայված է Ցուգ քաղաքից ոչ հեռու գտնվող մի գողտրիկ անկյունում: Գրավիչ արտաքին ճարտարապետության և ներքին սարքավորվածության շնորհիվ այն հաճախորդներին առաջարկում է հարմարավետ և բարեհաճ միջավայր:
Ընդարձակ տարածքը, բանիմաց բժշկական անձնակազմը և նորագույն սարքավորումներն ապահովում են հիվանդի նկատմամբ անհատական վերաբերմունքն ու բարձր մակարդակի սպասարկումը:
Հարցերի դեպքում կամ հավելյալ տեղեկությունների համար սիրով պատրաստ ենք Ձեզ մատուցելու մեր ծառայությունները՝ Ձեր բժշկական հանգիստը Շվեյցարիայում կազմակերպելու գործում: |
|