rus | arm | eng 

Մեր տեղական ժամանակը
Շվեյցարիա
 
Zurich-11°C
Basel-City-10°C
Berne-10°C
Geneva-8°C
Zermatt-17°C

Web Cameras
0.82 EUR = 1 CHF
410.00 AMD = 1 CHF
1.90 LAR = 1 CHF
46.00 MON = 1 CHF
158.00 KZT = 1 CHF
31.40 RUB = 1 CHF
8.64 UAH = 1 CHF
1829.28 UZS = 1 CHF

Կլինիկա «Լեման»

     
 
Առողջարարական կենտրոն «Լեման» կլինիկան տեղակայված է հինգ աստղանի Royal Plaza հյուրանոցային համալիրում, Մոնթղո քաղաքում` Լեման լճի ափին: Բաց պատշգամբից Դուք կարող եք զմայլվել ալեկոծվող Լեման լճով և Ալպերի գեղեցկությամբ: Մոնտղոն Շվեյցարիայում հայտնի է իր յուրահատուկ միջերկրածովյան միկրոկլիմայով:

Այս կլինիկան աշխարհի այն եզակի կենտրոններից է, որտեղ օրգանիզմի ընդհանուր երիտասարդացման նպատակով կատարվում են սաղմնային (էմբրիոնային) բջիջների թերապիա. երևույթներ, որոնք ի հայտ են գալիս այնպիսի ագրեսիվ գործոնների դեպքում, ինչպիսիք են լարվածությունը, օրգանիզմի ընդհանուր հոգնածությունը, իմունիտետի իջեցումը: Ներարկման համար նախատեսված բջջային նյութը Շվեյցարիայի մի քանի առաջադեմ լաբորատորիաներում ենթարկվում է վերահսկման:

Բջջային թերապիայի հիմքում ընկած է սաղմնային հյուսվածքների կենսաբանորեն ակտիվ էքստրակտների գենետիկ ինֆորմացիայի փոխանցումը դեպի կենսաբանորեն ավելի թուլացած բջիջներ` նրանց խթանելով և դրդելով արտադրել բիոլոգիապես ակտիվ սպիտակուցներ:

Այս գործընթացի վերջնական արդյունքը հանդիսանում է օրգանիզմի երիտասարդացումը: Celvital թերապիան պատկանում է կանխարգելիչ բժշկությանը, այն ուղղված է ծերացման կանխարգելմանը ոչ միայն սկզբնական փուլում, այլ նաև կարող է օգտագործվել այցելուի տարիքային սահմանափակումից անկախ: Ազդեցությունը կարող է զգացվել բազմաթիվ ամիսների կամ տարիների ընթացքում` կախված հիվանդի առողջությունից և տարիքից, այս կազդուրման ազդեցությունը կրում են որոշ օրգաններ կամ ներզատիչ (էնդոկրին) գեղձերը:

Բջջային Celvital թերապիան կայանում է ակտիվ բջջային սուբստանցիայի ներմկանային ներարկման մեջ, որը վերցվում է ոչխարի սաղմից, նրա օրգաններից կամ ներզատիչ գեղձերից, ինչն էլ խթանում և վերականգնում է օրգանիզմի բջիջների կենսունակ ակտիվությունը:

Տվյալ մեթոդի կիրառումը խրախուսվում է Շվեյցարիայի առողջապահության դաշնային ծառայության կողմից: Շվեյցարիան պատասխանատու է վերոհիշյալ մեթոդի կիրառման ապահովության և էֆեկտիվության համար:

Celvital թերապիան խորհուրդ է տրվում հետևյալ դեպքերում.

- Օրգանիզմի ընդհանուր գերթուլություն

- Աշխատանքային լարվածություն

- Ֆիզիկական և հոգեկան հոգնածություն

- Մոտիվացիայի պակասություն, դեպրեսիայի, արատ

- Իմունային համակարգի թուլացում

- Օրգանիզմի օրգանների վաղաժամ ծերացում և ուժասպառություն

- Սիրտ, թոքեր, լյարդ, երիկամներ, մարսողություն, արյունատար համակարգ

- Արտրոզ

- Էնդոկրինային համակարգի հիվանդություններ

- Մենոպուզայի հետ կապված պրոբլեմներ

- Իմպոտենցիա

- Սթրեսի արդյունքում վեգետատիվ-նյարդային համակարգի ուժասպառություն

- Խրոնիկ հիվանդություններ. միգրեններ, նևրալգիաներ, մեջքի հատվածում ցավեր, նստատեղի նյարդի բորբոքում, գլխացավեր

- Սրտանոթային համակարգի աթերոսկլերոզ

- Հիվանդությունների և վիրահատությունների դեպքում բարդացումներ

- Celvital թերապիայի եռօրյա և հնգօրյա ծրագիր

Հնգօրյա ծրագիրն ավելի նպատակահարմար է, քանի որ թույլ է տալիս հարմարվել ժամանակային փոփոխության հետ (հիվանդներ այլ երկրներից), այլ նաև հաճույք ստանալ հիասքանչ Boduazayni Rivyerayov

- Բժշկական հետազոտություն. լաբորատորային անալիզներ, մաշկային թեստալերգիաների հայտնաբերման համար գլխավոր բժշկի բուժզննում, էլեկտրոկարդիոգրամա

- Celvital թերապիան ներառում է 4 ներմկանային ներարկում` մեկ սեանսի ընթացքում

- Բուժքույրերի շուրջօրյա հետևում

- Շուրջօրյա բժշկական կոնսուլտացիա գլխավոր բժշկի մոտ:

Հարցերի դեպքում կամ հավելյալ տեղեկությունների համար սիրով պատրաստ ենք Ձեզ մատուցելու մեր ծառայությունները՝ Ձեր բժշկական հանգիստը Շվեյցարիայում կազմակերպելու համար:
 
     


 
All Rights Reserved | Copyright © 2006 - 2011 | www.aratours.ch

   
Designed & Developed by WebCenter